ՀՀ պարետի որոշմամբ` այսօր 24-ժամով կասեցված «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի՝ Երեւանի Հանրապետության 71 հասցեում գործող մասնաճյուղը, խախտելով պարետի որոշման պահանջները, շարունակել է ինքնակամ գործել։ Դիտարկված խախտման վերաբերյալ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից հրատապ տեղեկացվել է ՀՀ ոստիկանությանը՝ սահմանված կարգով քայլեր ձեռնարկելու։ Վերջինս օպերատիվ արձագանքելով ահազանգին՝ տեղում արձանագրել է խախտումն ու կազմել արձանագրություն։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հերթական անգամ տեղեկացնում է՝ ՀՀ պարետի որոշումները ենթակա են պարտադիր կատարման։ Դրանց չկատարման դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182,3 հոդվածով։ Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցի ընթացքում արձանագրված խնդիրների հիմքով՝ ՀՀ պարետի hունիսի 5-ի N 115-Ն որոշմամբ՝ այսօր 24 ժամով կասեցվել էր «Նոր [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ակտիվ մշտադիտարկումները շարունակվում են նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին։ Թեեւ վերջին շրջանում այս խախտումների նվազման դինամիկա է նկատվում, սակայն, ցավոք, դեռ արձանագրվում են տարատեսակ խախտումներ. առավել հաճախ` սոցիալական հեռավորություն չպահպանելու, դիմակ չկրելու կամ ճիշտ չկրելու, ախտահանման գործընթացը պատշաճ չկատարելու առումով։ Պարետի կողմից կասեցման որոշումը ենթակա է պարտադիր կատարման. այլապես սահմանված է վարչական պատասխանատվություն։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ակտիվ մշտադիտարկումները շարունակվում են նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին` հնարավորին չափ բացառելու վիրուսի առավել լայն տարածման պատճառ դարձող անվտանգության նորմերի խախտումները։ Ցավոք, դեռ արձանագրվում են տարատեսակ խախտումներ. առավել հաճախ` սոցիալական հեռավորություն չպահպանելու, դիմակ չկրելու կամ ճիշտ չկրելու, ախտահանման գործընթացը պատշաճ չկատարելու առումով։ Զգուշության եւ զգոնության կոչերին, իրազեկման աշխատանքներին եւ ստուգայցերին հաջորդում են գործունեության կասեցումներն այն տնտեսվարողների հանդեպ, որոնք թույլ են տալիս խախտումներ։ Պարետի որոշմամբ` այսօր եւս կասեցվել է տասնյակ տնտեսվարողների գործունեությունը.
Մանրամասն ➜