ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է իր վերահսկողական աշխատանքները նաեւ կարանտինի շրջանում՝ դիտարկելով սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը մի շարք ոլորտներում։ Ներկայում դիտարկումների համար, սակայն, արդեն հիմք են ընդունվում ոչ թե պարետի որոշումները, ինչպես արտակարգ դրության շրջանում էր, այլ ՀՀ առողջապահության նախարարի N 17 նորմատիվ հրամանով սահմանված կանոններն ու նորմերը։ ՀՀ ԱԱՏՄ Երեւանի տարածքային կենտրոնի մասնագետների ուժեղացված ստուգայցերն այսօր ընթացել են Դավթաշեն վարչական շրջանում՝ ընդգրկելով, մասնավորապես, սպորտային խոշոր համալիրներ, բանկերի մասնաճյուղեր, մանրամեծածախ առեւտրի կենտրոններ։Ուշագրավ է, որ տեսչական մարմնի աշխատակիցների մանրակրկրտ դիտարկումներն առանձնակի խախտումներ, անվտանգության կանոնները չպահպանելու դեպքեր չեն արձանագրել։ ԱԱՏՄ մասնագետները զուգահեռ ստուգայցեր են իրականացնում նաև ցանցային դեղատներում։ Եթե արտակարգ դրության շրջանում [...]
Մանրամասն ➜Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թ․ դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակի առթիվ՝ աշխատանքային գործունեության ընթացքում ներդրած ավանդի, կատարած բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակի դեմ պայքարի գործում ցուցաբերած բարձր պատասխանատվության և նվիրումի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով են խրախուսվել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի 5 աշխատակիցներ՝ Թամարա Բաբկենի Գուրգենյան՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի պետ Աննա Վոլոդյայի Հարությունյանին՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ-տեսուչ Արման Սամվելի Ավետիսյան՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ [...]
Մանրամասն ➜Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես կարանտինի շրջանում սահմանված անվտանգության պարտադիր կանոնների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, իրազեկում է՝ ՀՀ ԱՆ 24-Ն հրամանով հաստատվել են ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (covid-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) բոլոր ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները։ Հրամանով սահմանված է, որ դպրոցներում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության ղեկավարը, ում կողմից և նշանակվում է կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու։ Դպրոցական հաստատություններում, մասնավորապես, անհրաժեշտ է ապահովել ՝ դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ/ախտահանիչ միջոցների, ձեռքերի լվացման միջոցներ, ձեռքերի լվացման հնարավորություններ, հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման [...]
Մանրամասն ➜