azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Իրականացվելու են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման բոլոր գործառույթները. ՀՀ ոստիկանություն

23.10.2020

ՀՀ ոստիկանության հայտարարությունը․ Ողջ ծավալով իրականացվելու են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման բոլոր գործառույթները: Անվտանգության կանոնները խախտողներն անխտիր կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ տուգանքի տեսքով: Ոստիկանությունը մեր երկրի սահմաններին մարտական գործողությունների սկսվելուց հետո էլ, չնայած գործառույթների ընդլայնմանն ու գերծանրաբեռնվածությանը, շարունակել է համավարակի տարածման դեմ ուղղված գործողությունները: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով հանրության հոգեբանական վիճակը՝ ոստիկանությունը հնարավորինս ձեռնպահ է մնացել իրավազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելուց՝ վստահելով հասարակության բարձր ինքնագիտակցությանը և բավարարվելով զգուշացումով ու հորդորով: Ցավոք, պարզվում է, մեր որոշ քաղաքացիներ թյուրըմբռնում ունեն քաղաքացիական պարտքի և հանրային ինքնահսկողության մասին և բացահայտ անտեսում են անվտանգության կանոնների պահպանումը, ինչի հետևանքով կտրուկ [...]

Մանրամասն ➜


Ստուգայցեր՝ Սիսիանում և Կապանում

23.10.2020

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերի այսօրվա ստուգայցերը Սիսիան և Կապան քաղաքներում տնտեսավարող սուբյեկտների կողմից անվտանգության նորմերի խախտումների որոշակի նվազում են արձանագրել։ Սակայն մտահոգիչ է դիմակ չկրելու կամ պատշաճ չկրելու միտումը։ ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ անակնկալ ստուգայցերը շարունակվում են ողջ հանրապետությունում և հորդորում տնտեսավարողներին խստորեն պահպանել սահմանված կանոնները․ ռազմական դրության պայմաններում ամեն տնտեսավարող իր հերթին զինվոր է թիկունքում։ Կրկնախախտումների կամ առավել լուրջ, համակցված խախտումների դեպքում կիրառվում են վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ։ Հատուկ ուշադրության են առնվում թեժ գծով ստացվող ահազանգերը։    

Մանրամասն ➜


ՀՀ ԱԺ կողմից 2020թ. հոկտեմբերի 21-ին ընդունվել է «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենք

23.10.2020

ՀՀ ԱԺ կողմից 2020թ. հոկտեմբերի 21-ին ընդունվել է «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել են հարկային արտոնություններ: Օրենքն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է 2020թ. սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Արտոնությունները վերաբերում են ռազմական դրության ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և (կամ) առողջապահության նախարարություններին ապրանքների անհատույց (նվիրատվությամբ) մատակարարումներին:

Մանրամասն ➜




Վերադառնալ