թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ-ն այսուհետ իրավունք ունի միջոցներ ձեռնարկել աշխատողների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ

24.07.2020

Արտակարգ դրության հետևանքով ստեղծված իրավիճակում կատարված փոփոխությունների արդյունքում՝ ԱԱՏՄ-ն այսուհետ գրավոր դիմումի առկայության պարագայում իրավունք ունի քննարկել և օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել աշխատողների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ: Միաժամանակ, նպատակ ունենալով ստեղծված իրավիճակում երաշխավորել աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, սահմանվել է, որ համաճարակի կամ դրա հետևանքների վերացման ժամանակահատվածում ստացված գրավոր դիմումի առկայության դեպքում ոլորտի լիազորված տեսչական մարմինը պետական վերահսկողություն է իրականացնում գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ։

Մանրամասն ➜


ԱԱՏՄ մշտադիտարկումները՝ Գյումրու երկարատև խնամքի կենտրոններում. Ցայգ ՀԸ անդրադարձը

24.07.2020

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային բաժնի աշխատանքային թիմերը մշտադիտարկումներ են կատարել Գյումրու երկարատեւ խնամքի կենտրոններում: Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում դեռ նախորդ ամիս կորոնավիրուսի դեպքեր էին արձանագրվել: Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում

Մանրամասն ➜


Ազատությունը՝ Գյումրիի տարեցների և երեխաների խնամքի կենտրոններ ԱԱՏՄ ստուգայցի մասին

23.07.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչներն այսօր ստուգայցեր իրականացրին Գյումրու տարեցների խնամքի կենտրոնում ու երեխաների խնամքի գիշերօթիկում։ Այս երկու փակ հաստատություններում ավելի վաղ կորոնավիրուսի դեպքեր էին արձանագրվել, ինչպես անձնակազմի այնպես էլ շահառուների շրջանում։ Տեսչական մարմնի հիգիենիկ, համաճարակային վերահսկողության բաժնի պետ Անահիտ Զատիկյանն ասաց, որ իրենք ոչ թե կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակն են ստուգում, այլ թե որքանով են հաստատություններում պահպանվում պարետի կողմից սահմանված անվտանգության նորմերը:  

Մանրամասն ➜




Վերադառնալ