Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այստեղ պարետի սահմանած անվտանգության նորմերի խախտումներ էր արձանագրել։
Մանրամասն ➜Կասեցման աշխատանքներին զուգահեռ՝ ԱԱՏՄ աշխատանքային մյուս թիմերը հանրապետության մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում նաև անակնկալ ստուգայցեր, մշտադիտարկումներ են իրականացնում։ Ստուգայցերն ուժեղացված ռեժիմով այսօր Արաբկիրում էին։ Նաև կրկնակի դիտարկումներ են անցկացվում այն տնտեսավարողների մոտ, որոնք օրեր առաջ կասեցվել են խախտումների պատճառով։ Խնդիր է դրված պարզել՝ վերացվե՞լ են արդյոք կասեցման պատճառ դարձած խախտումները։ Եթե ոչ՝ վարչական առավել խիստ միջոցներն անխուսափելի են։ «Ստուգայցերը կրկին խախտումներ արձանագրում են»,-փաստում է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի պետ Գագիկ Գրիգորյանը։ Բայց դինամիկան, ըստ նրա, դրական է․ խախտումները զգալիորեն նվազել են։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր 24 ժամով կասեցրել է «Բիլայն» ընկերությանը պատկանող «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակի և սպասարկման գրասենյակներից մեկի գործունեությունը։ Կասեցման որոշումը պարետինն է, հիմքում՝ ԱԱՏՄ արձանագրած խախտումները։ Մասնավորապես, փակվող աղբամանների թիվը չի համապատասխանել սահմանված նորմերին, աշխատողների ջերմաչափումը գրանցամատյանում թերի է լրացվել։ Տնտեսավարողը պատրաստակամ է բացառել խախտումները։
Մանրամասն ➜