թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Կասեցումներ՝ «Սպայկա»-ի գրասենյակում եւ «Դեուս Էքս» ընկերությունում

14.07.2020

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները պարետատան որոշումները շրջանցելու փաստեր արձանագրած ընկերություններում այսօր իրականացրել են գործունեության ժամանակավոր կասեցման աշխատանքներ: Մասնավորապես, 24 ժամով կասեցվել է «Սպայկա» ՍՊԸ գրասենյակի, կորոնավիրուսի ռապիդ թեստերի առցանց վաճառքով զբաղվող «Դեուս Էքս» ընկերության, Էջմիածնի ՋՕԸ-ի, Չարենցավանի գործիքաշինական գործարանի եւ երեք տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեությունն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։ Ընդ որում՝ վերջին օրերին մարզային կասեցումները գերակշռում են։

Մանրամասն ➜


ԱԱՏՄ-ն այսօր շարունակել է ուժեղացված ստուգայցերը․ դրանք ընթացել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

14.07.2020

ԱԱՏՄ-ն այսօր շարունակվել է ստուգայցերը․ դրանք այսօր ուժեղացված ռեժիմով ընթացել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: ԱԱՏՄ մասնագետները փաստում են՝ հակահամաճարակային կանոնների խախտումները թեեւ ոչ նախկին ծավալներով, սակայն շարունակում են արձանագրվել։ Որոշ տնտեսավարողների մոտ խախտումներ եւ թերացումներ հայտնաբերվել են նաեւ այսօր: ԱԱՏՄ աշխատակիցները տնտեսավարողների ուշադրությունը հրավիրել են կարևոր մի քանի հանգամանքի վրա՝ ախտահանման գործընթացում օգտագործել 60-80 տոկոսանոց սպիրտային ախտահանիչ լուծույթ, ճիշտ կրել դիմակը, սահմանված կարգով ջերմաչափել աշխատակիցներին և ճշգրիտ լրացնել ջերմաչափման եւ ախտահանման գրանցամատյանները: ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ պարետի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Տնտեսավարողի գործունեությունը, սակայն, կասեցված է համարվում տեղեկացման պահից։

Մանրամասն ➜


Տիգրան Ավինյանն անդրադարձել է արտակարգ դրության ընթացքում տեսչական մարմինների աշխատանքի ամփոփ արդյունքներին

13.07.2020

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է արտակարգ դրության ընթացքում տեսչական մարմինների աշխատանքի ամփոփ արդյունքներին՝ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով ԱԺ հատուկ նիստում: Տեսչական մարմինները շարունակում են մշտադիտարկում իրականացնել տնտեսավարողների կողմից սանիտարահամաճարակային կաննոների պահպանման նկատմամբ: Պարետը նկատել է, որ այս առումով բարելավվել է նրանց վարքագիծը, ինչը փաստում է արձանագրված խախտումների քանակը: Մասնավորապես մինչև օրս տեսչական մարմինների կողմից իրականացվել է 48 հազար 595 մշտադիտարկում, որից կազմվել է 4548 արձանագրություն և փաստացի սահմանափակվել է 4372 տնտեսավարողների գործունեությունը: Սակայն, եթե հունիսի 9-ին օրական արձանագրվում էր 149 դեպք, ապա հուլիսի 9-ին արձանագրվել են խախտումներ ընդհանուր առամբ 58 տնտեսավարողի մոտ: Համավարակի կառավարման շրջանակներում առանձին ուղղություններով իրականացվող աշխատանքների արդյունքների մոնիտորինգը ցույց է [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ