Արմավիրում՝ անվտանգության կանոնների խախտումների հետքերով․ ինչ է արձանագրել Հ1-ի «Լուրերը» ուժեղացված ստուգայցի ընթացքում։
Մանրամասն ➜ՀՀ ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցն այսօր անցկացվել է Արմավիր քաղաքում: Տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցներն ակտիվորեն դիտարկել են ՀՀ արետի սահմանած անվտանգության կանոնների պահպանումն Արմավիրում գործող մի շարք կազմակերպությունների կողմից։ Վերջինների թվում են բանկեր, վարկային կազմակերպություններ, բջջային օպերատորների սպասարկման գրասենյակներ, դեղատներ, ատամնաբուժական կլինիկաներ, առևտրի կետեր, գեղեցկության սրահներ և այլն: Դիտարկում է անցկացվել նաև Արմավիր քաղաքի պոլիկլինիկայում: Մշտադիտարկումները խախտումներ են արձանագրել հատկապես ատամնաբուժարաններում և մի շարք գեղեցկության սրահներում, որոնց գործունեության կասեցման նպատակով ՀՀ պարետին կներկայացվի առաջարկ, իսկ Արմավիրի պոլիկլինիկայում արձանագրված խախտումների հիմքով՝ տեսչական մարմնի նախաձեռնությամբ կհարուցվի վարչական վարույթ: Փոքրաթիվ խախտումներ են արձանագրվել դեղատներում, բանկային և գրասենյակային գործունեություն [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցներն այսօր ուժեղացված ստուգայցեր են անցկացրել Արտաշատ քաղաքում։ «Խոշորացույցի» տակ են առնվել մի շարք արտադրական ձեռնարկություններ, այդ թվում՝ «Արարատ» հանքային ջրերի գործարանը, առևտրի և սպասարկման օբյեկտներ, դեղատներ, ստոմատոլոգիական կենտրոններ, գեղեցկության սրահներ։ ԱԱՏՄ դիտարկումները փաստել են, որ ամենամտահոգիչ խախտումներն այս քաղաքում առնչվում են ատամնաբուժական կլինիկաներին․ մանրէազերծող նյութերի, լուծույթների տարողությունները մակնշված չեն, նյութի անվանումը, խտությունը, պատրաստման ամսաթիվը, պիտանելիության ժամկետը նշված չեն, գրանցամատյանները չեն համապատասխանում սահմանված ձևաչափին, որոշ դեպքերում թափոնների վարման գրանցամատյանը բացակայում է, դրանց տարաները մակնշված չեն։ Արտադրամասերում նկատվող հաճախակի խախտումներից են փակվող աղբամանների քանակի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին, որոշ [...]
Մանրամասն ➜