azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ․ Երևանում 24 ժամով արգելվել է 3 ընկերության գործունեություն

26.08.2020

Պարետի որոշմամբ մայրաքաղաքում այսօր 24 ժամով արգելվել է «Սիթի» ընկերության մեկ մասնաճյուղի, ինչպես նաև «Առնադո» («ԴԴԴ» սպորտային համալիր) և «Ստալկեր» ընկերությունների գործունեությունը։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդիվ այս տնտեսավարողների մոտ արձանագրել էին պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնների մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ նշված սպորտային համալիրում մարզասարքերի միջև չէր պահպանվել սահմանված հեռավորությունը, խախտվել էր յուրաքանչյուր մարզասարքի մոտ ախտահանիչ նյութ ունենալու պահանջը, նաև գրանցվել էր ախտահանման գրանցամատյան չունենալու դեպք։ Մյուս երկու ընկերությունում արձանագրվել էին աշխատակիցների և հաճախորդների կողմից դիմակ չկրելու, ջերմաչափման գրանցամատյանի վարման, ինչպես նաև մի շարք այլ խախտումներ։ Կասեցումներին զուգընթաց մայրաքաղաքում շարունակվել են նաև անակնկալ ստուգայցերը՝ պետական մարմինների վարչական շենքերում, բժշկական [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ տարածքային կենտրոնների աշխատակիցների դիտարկումները՝ տասնյակ բնակավայրերում

26.08.2020

ԱԱՏՄ ուժեղացված ռեժիմով ստուգայցերը շարունակվում են Հանրապետության բոլոր մարզերում։ Դիտարկումների թիրախում են բժշկական կազմակերպություններից մինչև արտադրական ձեռնարկություններն ու մանրամեծածախ առևտրի կետերը։ Խախտումներ դեռևս նկատվում են։ Այսօր դիտարկված ատամնաբուժական կաբինետներից մեկում արձանագրվել են մի շարք լուրջ խախտումներ, մասնավորապես՝ բժիշկները չեն կրել արտահագուստ, թափոնների տեղափոխումը չի կատարվել սահմանված ժամկետներում, ախտահանիչ լուծույթների մակնշումը թերի է կատարվել։ Դրանք արձանագրվել են և կուղարկվեն պարետատուն։ Իսկ ավելի վաղ արձանագրած խախտման հիմքով՝ այսօր ԱԱՏՄ մասնագետների կողմից Դիլիջանի Հաղարծին համայնքում կասեցվել է մեկ տնտեսավարողի գործունեություն։ ԱԱՏՄ-ն մեկ անգամ ևս հիշեցնում է՝ համավարակի հետագա տարածումը կանխելու նպատակով պարետի հաստատած անվտանգության կանոնները ենթակա են պարտադիր կատարման։   

Մանրամասն ➜


Խախտումները նվազում են, ուժեղացված ստուգայցերը՝ ոչ

25.08.2020

ԱԱՏՄ Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատանքային խմբերն այսօր ուժեղացված ստուգայցով եղել են խոշոր բժշկական կազմակերպություններում, արտադրամասերի վարչական շենքերում, դեղատներում, սուպերմարկետների մասնաճյուղերում, մանրամեծածախ առևտրի կետերում։ Դիտարկումներն իրականացվում են ստուգաթերթերով, որոնց վրա կետ առ կետ լրացվում են պահպանված և չպահպանված նորմերը: Տնտեսավարողների շրջանում իրականացված իրազեկման լայնածավալ աշխատանքների շնորհիվ տևական ժամանակ է մայրաքաղաքում բավարար պատկեր է արձանագրվում։

Մանրամասն ➜




Վերադառնալ