ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներն անակնկալ ստուգայցերով պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանումն այսօր դիտարկել են Հանրապետության ողջ տարածքում։ Ուժեղացված ստուգայցերը շարունակվել են սուպերմարկետների մասնաճյուղերում, դեղատներում, գեղեցկության սրահներում և այլն։ Վերահսկողական աշխատանքների շրջանակում ԱԱՏՄ-ն կոպիտ խախտումներ չի արձանագրել։ Զուգընթաց իրականացվել է նաև իրազեկման աշխատանք, տրվել են պարտադիր կատարման ցուցումներ:
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են։ Դրանք նույն խստությամբ են իրականացվում անգամ արտակարգ դրության որոշակի մեղմացումների պայմաններում՝ ամենուր եւ ամեն օր, անգամ հանգստյան օրերին։ ԱԱՏՄ դիտարկումները փաստում են՝ վերջին շրջանում տնտեսավարողների կողմից համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի հաստատած նորմերի խախտումները զգալիորեն նվազել են։ Կտրուկ կրճատվել է նաև քաղաքացիներից անվտանգության նորմերի խախտման հիմքով բողոքների թիվը։ Որպես համեմատություն՝ եթե արտակարգ դրության սկզբում կասեցման որոշում էր կայացվում ստուգայցի ենթարկված ամեն 3-5-րդ տնտեսավարողի հանդեպ, ապա ներկայում մի քանի տասնյակ, անգամ հարյուրի հասնող ստուգայցերի արդյունքում կասեցման որոշում կայացվում է ընդամենը մի քանիսի հանդեպ։ Սա կարելի է համարել լայնածավալ աշխատանքի արդյունքը։ ԱԱՏՄ-ն շարունակում է մշտադիտարկման համար հիմք ընդունել թեժ գծով ստացվող բոլոր [...]
Մանրամասն ➜Բջջային կապի օպերատորի գրասենյակ, ատամնաբուժարաններ և խանութներ. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի այսօրվա կասեցումների ցանկն է: Ավելի վաղ իրականացրած մշտադիտարկումների ժամանակ ԱԱՏՄ տեսուչները նշված ընկերություններում արձանագրել էին պարետի կողմից սահմանված նորմերի մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանները թերի էին լրացվել, նաև բացակայել էին ոտնակով փակվող աղբամանները: ԱԱՏՄ աշխատակիցները հանրապետությունում նաև շարունակել են ուժեղացված ստուգայցերը: Մայրաքաղաքում, Աշտարակ, Արմավիր, Սիսիան, Գորիս, Կապան քաղաքներում դիտարկվել են հյուրանոցներ, ատամնաբուժարաններ, դեղատներ, գեղեցկության սրահներ եւ այլն։ Խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները կուղարկվեն պարետատուն։
Մանրամասն ➜