azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Երևանում 24 ժամով արգելվել է մարզասրահի գործունեությունը. ԱԱՏՄ

21.08.2020

Մայրաքաղաքում այսօր 24 ժամով արգելվել է «Վլադ ֆիթնես» մարզասրահի և «Բրոնքս» հագուստի սրահի գործունեությունը՝ ՀՀ ԱԱՏՄ աշխատակիցների նախորդ օրերին իրականացված ստուգայցերի ժամանակ արձանագրված խախտումների հիմքով և պարետի որոշմամբ։ Այս տնտեսավարողների մոտ տեսուչներն արձանագրել էին մեկից ավելի խախտումներ, որոնց չպահպանումը կարող էր նպաստել կորոնավիրուսի տարածմանը։ Պայմանավորված համավարակի լայն տարածմամբ` անվտանգության նորմերը շարունակում են խիստ դիտարկվել։ Դրանց չպահպանումը ենթակա է վարչական պատասխանատվության։

Մանրամասն ➜


ԱԱՏՄ-ն շարունակում է դիտարկել անվտանգության կանոնները բժշկական հիմնարկներում

21.08.2020

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում է պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանումը բժշկական հաստատություններում։ ԱԱՏՄ հարավային տարածքային ստորաբաժանման աշխատակիցներն այսօր դիտարկել են Արարատի մարզի Վեդի քաղաքի հիվանդանոցը, ատամնաբուժական կաբինետներն ու դեղատները։ Մասնավորապես՝ բարվոք և համաճարակային ռեժիմի պատշաճ մակարդակ է արձանագրվել Արարատի մարզի Վեդի քաղաքի հիվանդանոցում։ Բժշկական կենտրոնն ապահովված է եղել ախտահանիչ լուծույթների և պաշտպանիչ միջոցների պահուստային պաշարով և այլն։ Նկատվել են որոշ թերացումներ, որոնք տեղում շտկվել են։ Համաժամանակյա ստուգայցերը շարունակվել են հանրապետության բոլոր մարզերում՝ դիտարկելով հյուրանոցներն ու հյուրատները, բանկերը, գեղեցկության սրահները, բջջային օպերատորների սպասարկման գրասենյակները, մանրամեծածախ առևտրի կետերը։ Արձանագրված խախտումների հիմքով Ջերմուկ քաղաքում գործող 2 հյուրանոցի և մեկ ատամնաբուժական [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ մասնագետներն արձանագրում են խախտումների նվազման դինամիկա

21.08.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները մայրաքաղաքում շարունակել են անակնկալ ստուգայցերը։ Ըստ ԱԱՏՄ տեսուչների, Երևանում արձանագրվել է բավականին լավ պատկեր․ նվազել է ինչպես խախտումների, այնպես էլ կասեցումների թիվը, ինչը ողջունելի է, բայց ոչ բավարար։ Տեսչական մարմնի մասնագետները տնտեսավարողների շրջանում իրականացնում են նաև լայնածավալ իրազեկման աշխատանքներ՝ հանգամանալից ներկայացնելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու կանոններն ու նորմերը։

Մանրամասն ➜




Վերադառնալ