azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ՀՀ վարչապետի շնորհակալագրեր՝ ԱԱՏՄ աշխատակիցներին

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թ․ դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակի առթիվ՝ աշխատանքային գործունեության ընթացքում ներդրած ավանդի, կատարած բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակի դեմ պայքարի գործում ցուցաբերած բարձր պատասխանատվության և նվիրումի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով են խրախուսվել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի 5 աշխատակիցներ՝

✅Թամարա Բաբկենի Գուրգենյան՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի պետ

✅ Աննա Վոլոդյայի Հարությունյանին՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ-տեսուչ

✅Արման Սամվելի Ավետիսյան՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան

✅Անահիտ Բունիաթի Զատիկյան՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ-տեսուչի պաշտոնակատար

✅ Նելլի Վոլոդիայի Աբրահամյան՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերակսկողության բաժնի ավագ տեսուչ։

Վարչապետի շնորհակալագրերի են արժանացել նաեւ տեսչական այլ մարմինների, առողջապահական ոլորտի մի շարք այլ ներկայացուցիչներ եւս։



Վերադառնալ