azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Ամեն հերթական ստուգայցն ավելի ու ավելի բարվոք պատկեր է գրանցում. ԱԱՏՄ

11.07.2020

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ոչ աշխատանքային օրով ուժեղացված ստուգայցն անցկացրել է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Մայրաքաղաքի այս հատվածում խստացված վերահսկողական աշխատանքներ հաճախ են տարվում։ Տեսչական մարմնի ամեն հաջորդ դիտարկումը փաստում է` նախկինում գրանցված խնդիրներն այստեղ էականորեն նվազել են։ Ակնառու է, որ տնտեսավարողներն առավել իրազեկ են այժմ եւ բարեխիղճ` սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման հարցում։ Ընդ որում, եթե անգամ նախորդիվ տվյալ տնտեսավարողը չի մշտադիտարկվել, ապա հարակից հատվածներում ընթացող ստուգայցերին տեղյակ` ինքն էլ է առավել զգոն դառնում։ Երկրում առանց ընդմիջման ու ակտիվորեն ընթացող մշտադիտարկումները սպասված արդյունքը տալիս են. դա է փաստում արձանագրվող խախտումների կայուն նվազման միտումը։ Այդուհանդերձ, ԱԱՏՄ-ն հերթական անգամ հորդորում է խստագույն պահպանել պարետի սահմանած անվտանգության նորմերը` ուղղված համավարակի տարածման կանխմանը։ [...]

Մանրամասն ➜


Ինչպես են պահպանում պարետի սահմանած կանոնները Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքի տնտեսվարողները

11.07.2020

Ինչպես են պահպանում պարետի սահմանած կանոնները Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքի տնտեսվարողները։ Ինչն է հատկապես նրանց ավելի զգոն դարձրել։ «Լուրերն» է փնտրել պատասխանը` ուղեկցելով ԱԱՏՄ մասնագետներին:

Մանրամասն ➜


Շենգավիթում կրկնակի կասեցման ենթարկված և խախտումներ արձանագրած տնտեսավարողները շտկել են խախտումները․ ԱԱՏՄ

10.07.2020

«Հայփոստի» մասնաճյուղ, նախորդիվ կրկնակի կասեցման ենթարկված առեւտրի կենտրոն, ատամնաբուժական կենտրոն, սպասարկման սրահներ եւ ոչ միայն. Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական թիմերը կրկին ուշադրության են առել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի տնտեսավարողների աշխատանքի ընթացքում պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանումը։ Ուժեղացված հերթական ստուգայցն է փաստում` անվտանգության նորմերի պահպանման առումով իրավիճակը շատ ավելի կառավարելի է դառնում։ Այսօր խիստ փոքրաթիվ խախտումներ են արձանագրվել։ Խախտումների նվազման դինամիկայով հանդերձ՝ ԱԱՏՄ խստացված ստուգայցերը շարունակվում են նույն գրաֆիկով՝ առանց հանգստյան օրերի։ Պարետի սահմանած անվտանգության կանոնները խստագույնս ենթակա են կատարման։ ԱԱՏՄ հերթական անգամ հիշեցում է՝ խախտումները ենթակա են վարչական պատասխանատվության։

Մանրամասն ➜




Վերադառնալ