azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Կասեցումներ` սոցիալական ապահովման ծառայության տարածքային բաժիններում եւ Ազգային արխիվում

06.07.2020

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցերը շարունակում են արձանագրել պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանման թերություններ։ ԱԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով կասեցված ընկերությունների մեջ կան ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ձեռնարկություններ՝ գեղեցկության սրահներ, վարկային կազմակերպությունների մասնաճյուղեր, «Զբաղվածության պետական գործակալություն», «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ, սոցիալական ապահովման ծառայության տարածքային բաժիններ: Ամենուր խախտումների վիճակագրությունը գրեթե նույնն է՝ կապված ախտահանիչների, ջերմաչափերի, գրանցամատյանների, փակվող աղբամանների հետ: Մասնավորապես՝ չեն պահպանվում ոտնակով, փակվող աղբարկղերի մասով սահմանված պահանջները, աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանը խախտումներով է վարվում, աշխատակիցները չեն կրում դիմակ, տարածքները չեն ախտահանվում ըստ պատշաճի: Հիշեցնենք, որ պարետի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Տնտեսավարողի [...]

Մանրամասն ➜


Ինչ է ցույց տալիս վերահսկողական աշխատանքի դինամիկան. Աշոտ Հարությունյան

06.07.2020

Ինչ է ցույց տալիս վերահսկողական աշխատանքի դինամիկան, որքանով է տեսչականի գերլարված աշխատանքը նպաստում վարակի տարածումը կանխարգելելուն, աշխատողների իրավունքները որքանով խոցելի դարձան համավարակի շրջանում, ու ԱԱՏՄ գործառույթների հրատապ ընդլայնմամբ ինչ է ակնկալվում։ Այս ու այլ հարցերի շուրջ ԱԱՏՄ աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման վերահսկողության վարչության պետ Աշոտ Հարությունյանի զրույցը «Փաստինֆո»-ի հետ։

Մանրամասն ➜


ԱԱՏՄ ուժեղացված անակնկալ ստուգայցեր` Մարտունիում եւ Վարդենիսում․ դիտարկված 30 տնտեսավարողից 5-ի կասեցման միջնորդություն կներկայացվի

04.07.2020

Մարտունիում եւ Վարդենիսում տնտեսավարողները պարետի սահմանած անվտանգության կանոններն այժմ ավելի բարեխղճորեն են պահպանում․ այս պատկերն է արձանագրվել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի այսօրվա ուժեղացված ստուգայցի արդյունքում։ Գեղարքունիքի մարզի նշված բնակավայրերում նախորդիվ կատարված մշտադիտարկումներն ավելի մեծաթիվ խախտումներ էին գրանցել։ Այսուհանդերձ, այսօրվա ստուգայցն առավելապես ախտահանման աշխատանքներին առնչվող մի շարք խախտումներ է արձանագրել․ դիտարկված շուրջ 30 տնտեսավարողից 5-ի կասեցման միջնորդություն կներկայացվի ՀՀ պարետին։ Դիտարկված տնտեսավարողներին ցուցաբերվել է խորհրդատվություն, տրվել է խախտումները վերացնելու ցուցում։ Առհասարակ, տեսչական մարմնի դիտարկումների ամփոփ պատկերը երկրի ողջ տարածքում խախտումների նվազման դրական դինամիկա է արձանագրում։ Դրա մասին է վկայում նաեւ կասեցման ուղարկվող արձանագրությունների թվի նվազումը։ Դիտարկումներն ընդգրկում են ՀՀ ԱԱՏՄ վերահսկողության [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ