Զբոսաշրջության ոլորտին առնչվող ծառայություններ մատուցող այն ընկերությունները, որոնց մոտ տեսչական ստուգումների արդյունքում կարձանագրվեն հակահամաճարակային կանոնների շարունակաբար, չարամիտ կերպով խախտումներ, դուրս կմնան ոլորտին տրամադրվող աջակցության ծրագրերից։ Այս մասին կառավարության նիստում Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված աջակցության ծրագրի հաստատման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հարցի առնչությամբ լսել Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի կարծիքը։ «Ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումների տոկոսը հուլիսին նվազել է մոտ 3 անգամ, հունիսի 13%-ից իջնելով մինչև 4.4%-ի»,- ներկայացրել է Արթուր Ասոյանը։ Ի դեպ, ԱԱՏՄ լայնածավալ ստուգայցերը փաստում են, որ եթե նախորդ ամիսներին խախտումներն առավել հաճախակի էին ատամնաբուժական կենտրոններում ու գեղեցկության սրահներում, ապա ներկայում դրանք զգալի են [...]
Մանրամասն ➜Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մարզային տարածքային 3 կենտրոնները կտեղակայվեն պետական սեփականություն հանդիսացող շենքերում։ Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզում պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը կամրացվի ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։ ՀՀ ԱԱՏՄ ղեկավարին հանձնարարվել է երկամսյա ժամկետում Տավուշի մարզպետի, Վիճակագրական կոմիտեի և Պետական գույքի կառավարման կոմիտեի հետ համատեղ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքներ՝ հիմք ընդունելով անշարժ գույքի փաստացի վիճակը: Տավուշի մարզի Իջևան քաղաքի, Սյունիքի մարզի Սիսիան և Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում գործող ԱԱՏՄ տարածքային կենտրոնները մինչ այս տեղակայված էին վարձակալությամբ վերցված տարածքներում։ Նշված կենտրոնները այս որոշման արդյունքում կունենան կայուն աշխատավայր, աշխատանքային բարելավված պայմաններ, ինչպես նաև զգալիորեն [...]
Մանրամասն ➜Տեսչական մարմինների ստուգումների արդյունքներն աստիճանաբար ավելի պարտաճանաչ վարքագիծ են ձևավորել տնտեսվարողների շրջանում: Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարել է փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։ «Եթե խախտումները հունիսին կազմում էին ստուգվածների 20 տոկոսը, օգոստոսի առաջին տասնօրյակում դրանց թիվը 3.9 տոկոս է: Կարծում եմ՝ այստեղ խնդրահարույցն այն կետն է, որ ստուգումների հստակ մեթոդաբանություն չենք ունեցել: Որոշ տեղերում գուցե մի քանի անգամ տեսչական մարմինները ստուգում իրականացրել են, բայց չի կարելի ասել, որ հստակ կանոնակարգված է եղել, հետագա օրենսդրական փոփոխություններից հետո այդ հարցերը դուրս կգան: Բայց, ընդհանուր առմամբ, կանոնների պահպանումը էականորեն բարելավվել է գրեթե բոլոր ոլորտներում ու բոլոր տնտեսվարողների մոտ»,- նշել է Ավինյանը:
Մանրամասն ➜