թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Կոսմետոլոգիական ծառայություններ, բուժում՝ երաշխավորված արդյունքով, փոխնակ մայրություն. Ո՞վ է վերահսկում այս առաջարկները

22.06.2020

«Ցանկացած դեպքում առողջությունը որեւէ մեկին վստահելուց առաջ պետք է հետաքրքրվել, հասկանալ՝ տվյալ ծառայությունն առաջարկողն արդյոք օրինական գործունեություն է իրականացնում, տեղեկատվություն ստանալ դրա մասին, կարծիքներ ստանալ, նոր միայն որոշում կայացնել»,-խորհուրդ է տալիս Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Բժշկական սպասարկման վերահսկողության վարչության պետ Մարինե Սամսոնյանը։ https://clck.ru/PAv5f

Մանրամասն ➜


Այս օրերին Սյունիքում հաճախ կարելի է հանդիպել խանութների, գեղեցկության սրահների, որոնց դռները փակ են ու փակցված է ժամանակավոր կասեցման որոշում. ԱԱՏՄ մասնագետ Աշոտ Ծատրյանը՝ Կարևորի մասին» հաղորդման հյուր

22.06.2020

Դրանց աշխատանքը որոշ ժամանակով կասեցվել է ԱԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով։ Մարզի տնտեսվարողների մոտ ամենօրյա ռեժիմով իրականացվել են ուժեղացված վերահսկողական աշխատանքներ, արձանագրվել են տարատեսակ ու բազմաբնույթ խախտումներ, եղել են նաև ժամանակավոր կասեցման որոշումներ։ Կրկնախախտումներ Սյունիքում չկան, վարչական վարույթ հարուցելու խնդիր ևս չի եղել: Շատ տնտեսվարողներ նույնիսկ պատրաստակամ են կատարել Պարետի սահմանած որոշումները, սակայն սկզբնական շրջանում այստեղ պատշաճ իրազեկված չեն եղել: Այս հարցում մշտադիտարկումներին զուգահեռ աջակցություն է ցուցաբերել ԱԱՏՄ թիմը: Սյունիքի մարզում իրականացված վերահսկողական աշխատանքների մասին խոսել է ԱԱՏՄ Արևելյան տարածքային ստորաբաժանման մասնագետ Աշոտ Ծատրյանը՝ «Զանգեզուր» հեռուստաընկերության «Կարևորի մասին» հաղորդման տաղավարում:  

Մանրամասն ➜


Շնորհավոր արժանի տոնդ, բուժաշխատող

21.06.2020

✅ Բուժաշխատողների շարքում պայքարի առաջին գծում են նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական թիմերը՝ վտանգելով իրենց առողջությունը, հաղթահարելով ընտանիքից երկարատև հեռու լինելու դժվարությունը, մոռանալով, որ շաբաթ-կիրակիները երբևէ հանգստյան օրեր էին։ ✅ Երբ բոլորը պետք է սահմանափակեն շփումները, ԱԱՏՄ թիմին աշխատանքը պարտադրում է շփումների ամենալայն շրջանակ՝ բացառելու մյուսների առողջությանը սպառնացող ռիսկերը և վերահսկելու անվտանգության կանոնների պահպանումը։ ✅ Համաճարակի դեմ այս պատերազմում ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատակիցները բառի ամենաուղիղ իմաստով մեր զինվորներն են սահմանին։ Երբ բոլորը հանգիստ մուտք են գործում երկիր, ԱԱՏՄ թիմին աշխատանքը պարտադրում է մասնագիտական «անհանգիստ» աչքը պահել ՀՀ սահմանը հատողների մոտ կասկածելի ախտանշանների վրա։ Երբ ողջ ուղևորահոսքն աննկատ ջերմաչափվում է, աննկատ է մնում նաև ձեր աշխատանքը, սակայն նկատելի՝ դրա արդյունքը։ [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ