azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Կասեցվել է միանգամից 4 ատամնաբուժարանի գործունեություն.ԱԱՏՄ

01.09.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային ստորաբաժանման աշխատանքային խմբերն այսօր Աշտարակ քաղաքում 24 ժամով արգելել են միանգամից 4 ատամնաբուժարանի գործունեություն: Նախորդիվ իրականացված մշտադիտարկումների ժամանակ այստեղ արձանագվել էին պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ: Մասնավորապես՝ խախտվել են ջերմաչափման եւ ախտահանման գրանցամատյանների վարման ընթացակարգերը, առկա չեն եղել դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ, եղել են դիմակ չկրելու դեպքեր։Այսօր միաժամանակ Արմավիր, Աշտարակ եւ Մասիս քաղաքներում շարունավել են նաև վերահսկողական աշխատանքները: Դիտարկվել են կապի օպերատորների գրասենյակներ, բանկերի մասնաճյուղեր, գեղեցկության սրահներ, ատամնաբուժարաններ։ Տեսչական մարմնի մասնագետների կազմած արձանագրությունները ուղարկվում են պարետատուն։

Մանրամասն ➜


Կասեցումներ և խստացված ռեժիմով ստուգայցեր. ԱԱՏՄ

31.08.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր պարետի որոշմամբ 24 ժամով կասեցրել է 3 տնտեսավարողի գործունեություն: Նշված տնտեսավարողների մոտ արձանագրվել էին պարետի կողմից սահմանած կոնոնների խախտումներ։ Երևանում և մարզերում մշտադիտարկման աշխատանքները շարունակվել են սուպերմարկետների և բանկերի մասնաճյուղերում, դեղատներում, հյուրանոցներում, գեղեցկության սրահներում և այլն։ Արձանագրված հիմնական խախտումները կապված են ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների սահմանված ձևաչափերի անհամապատասխանության և իրազեկման թերթիկների բացակայության հետ։ Տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցին զուգահեռ իրականացրել են նաև իրազեկման աշխատանքներ։

Մանրամասն ➜


Մշտադիտարկումներ և կասեցումներ հանգստյան օրերին․ ԱԱՏՄ

30.08.2020

  ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները շարունակել են աշխատանքները նաև հանգստյան օրերին: Խոշորացույցի տակ է պարետի կողմից սահմանված նորմերի պահպանումը: Այսօրվա մշտադիտարկման լայնածավալ աշխատանքներն ընթացել են Գավառ, Սևան, Աբովյան, Աղվերան և Ծաղկաձոր քաղաքներում գտնվող հյուրանոցներում, հանգստյան տներում, մանրամեծածախ առևտրի կետրոններում, դեղատներում և գեղեցկության սրահներում։ Խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները կներկայացվեն պարետատուն: Նախորդ օրերի մշտադիտարկման արդյունքում արձանագրված խախտումների հիմքով հանգստյան օրերին նաև կասեցումներ են կատարվել թե՝ Երևանում, թե՝ մարզերում։ ԱԱՏՄ անակնկալ ստուգայցերն ամենօրյա բնույթ են կրում:  

Մանրամասն ➜




Վերադառնալ