թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Ոչ աշխատանքային օրով` մինչ ուշ երեկո. ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը Նոր Նորքում են

19.07.2020

    ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական թիմերն այսօր անակնկալ ուժեղացված ստուգայցերով դիտարկում են պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանումը Նոր Նորք վարչական շրջանում։ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ` այսօր նաեւ դիտարկվում է, թե մինչ ուշ երեկո արդյոք տնտեսվարողները շարունակում են հետեւել կանոններին, հետեւել կուտակումներին, թե ոչ։ Դիտարկումների արդյունքները կամփոփվեն հաջորդիվ։ Ուժեղացված ստուգայցերն ամենուր են եւ ամեն օր։ Համավարակի տարածումը զսպելու նպատակադրմամբ` մեծ ջանքեր է գործադրվում` կանխելու կանոնների խախտումը, քանի որ դրանց պահպանումը լրջորեն բխում է հանրային առողջապահական շահից։ Վերջին շրջանում տնտեսավարողներն ախտահանիչների առկայության, դիմակներ կրելու, ջերմաչափման եւ ախտահանման գրանցամատյաններ լրացնելու եւ այլ նորմերը համեմատաբար ավելի լրջորեն են պահպանում։ Այսուհանդերձ, թերություններ դեռ առկա են, ու դրանց վերացումն ԱԱՏՄ [...]

Մանրամասն ➜


Արաբկիրում ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցը բարվոք պատկեր է արձանագրել

18.07.2020

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այսօր ուժեղացված ստուգայցերն անցկացրել է Արաբկիրում։ Երեւանի այս վարչական շրջանում տասնյակ անակնկալ դիտարկումները չնչին խախտումներ են արձանագրել, որոնց մի մասը` տեղում վերացման ենթակա։ Համաժամանակյա դիտարկումներ են անցկացվել, մասնավորապես, սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղերում։ Ստուգայցերի մի մասի հիմքում եղել են քաղաքացիներից թեժ գծով ստացված ահազանգերը։ Այսուհանդերձ, տեսչական մարմնի մասնագիտական խմբերը փաստում են` խախտումները զգալիորեն նվազել են, որոշ տնտեսավարողների մոտ` անգամ բացառվել։ Զուգահեռ տարվել են նաեւ կասեցման աշխատանքներ` առավելապես մարզերում ու հիմնականում մանրածախ առեւտրով զբաղվող անհատ ձեռներեցների մոտ։ ԱԱՏՄ ստուգայցերն անակնկալ են, ամեն օր եւ ողջ երկրում։ Տեսչական մարմինը հորդորում է տնտեսավարողներին` խստագույնս պահպանել կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված անվտանգության նորմերը և հետամուտ լինում [...]

Մանրամասն ➜


Կասեցման աշխատանքներին զուգահեռ՝ տեսչական մարմինը շարունակում է լայնածավալ ստուգայցերը

18.07.2020

  ԱԱՏՄ մասնագիտական խմբերի ուժեղացված ստուգայցերն այսօր ընթացել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում: Դիտարկվել է պարետի սահմանած անվտանգության նորմերի կատարումը՝ ուշադրություն կենտրոնում պահելով այն տնտեսավարողներին, որոնց մասին ահազանգեր են ստացվում: Կրկնակի այցեր են եղել նաեւ նախորդ ստուգայցերի ընթացքում արդեն դիտարկված տնտեսավարողների մոտ։ ԱԱՏՄ ստուգայցերն անակնկալ են, ամեն օր եւ ողջ երկրում։ Տեսչական մարմնի ներկայացուցիչների այցելած տնտեսավարողների մոտ դեռ շարունակում են արձանագրվել խախտումներ՝ կապված ախտահանիչ նյութերի, դիմակների համար նախատեսված հատուկ փակվող աղբամանների, սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով արվող գծանշումների, ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների հետ: ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսավարողներին` խստագույնս պահպանել կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված անվտանգության նորմերը և հետամուտ լինում դրանց կատարմանը. քանի դեռ կորոնավիրուսը [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ