azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Աշխատանքային իրավունքի պաշտպանության խնդրով՝ արդեն շուրջ 40 դիմում-բողոք․ համավարակի շրջանում ինչպես են ընդլայնվել ԱԱՏՄ գործառույթները

20.08.2020

Համավարակի շրջանում ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն  արդեն ստացել է աշխատանքային իրավունքների պաշտպանությանն առնչվող շուրջ 40 դիմում-բողոք։ Դրանք վերաբերել են հարկադիր պարապուրդի համար չվճարելուն, աշխատավարձը չհաշվարկելուն ու չվճարելուն, վերջնահաշվարկ չկատարելուն, աշխատանքից անհիմն ազատելուն և աշխատանքային պայմանագրի լուծման կարգը չպահպանելուն։ «Աշխատանքային իրավունքները՝ համավարակի ընթացքում» խորագրով հեռավար քննարկմանը՝ կազմակերպված «Կանանց Իրավունքների Տուն» ՀԿ-ի կողմից, այս տվյալները ներկայացրել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքի վերահսկողության վարչության ավագ տեսուչ Ալվարդ Արշակյանը։ Համավարակով պայմանավորված՝ աշխատանքային իրավահարաբերություններում օրակարգ եկան մի շարք խնդիրներ, առաջացավ նոր մոտեցումների, օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն։ Ըստ այդմ՝ ձեռնարկվեցին մի շարք հրատապ քայլեր։ Տեսչականի գործառույթները, համավարակով [...]

Մանրամասն ➜


Վերահսկողական աշխատանքները շարունակում ենք ոչ միայն Վանաձորում գործող տեքստիլներում. Ա․ Ասոյան

20.08.2020

Կառավարության այսօրվա նիստում Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ ոչ միայն Վանաձոր քաղաքում գործող տեքստիլներում, այլև ընդհանուր առմամբ այդ ոլորտում վերահսկողական աշխատանքները շարունակում են: Ավելի վաղ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հիշեցրել էր, որ նախարարությունը թեստավորման աշխատանքներ է սկսել տնտեսվարողների շրջանում և Լոռու մարզում արված պրոակտիվ թեստավորումների արդյունքները գրեթե բոլոր ձեռնարկություններում զրոյական դրական արդյունք են ցույց տվել՝ բացառությամբ տեքստիլի երկու խոշոր ֆաբրիկաների: Նրանցից մեկում 200 նմուշից 50-ը դրական է եղել: «Մեր սահմանած կանոնները, օրինակ՝ պարտադիր ջերմաչափում, փակ աղբամանների տեղադրում, սոցիալական հեռավորության պահպանում աշխատատեղերի միջև, պահպանվում են: Ամենայն հավանականությամբ, վարակակիրները, որոնք հայտնվում են տեքստիլ արդյունաբերության ոլորտում, հնարավոր է, որ վարակը դրսից են [...]

Մանրամասն ➜


Անվտանգության ի՞նչ կանոններ են սահմանվել գրադարաններում պարետի նոր որոշմամբ

20.08.2020

Համավարակի տարածումը կանխելու նպատակով գրադարանների համար անվտանգության ի՞նչ կանոններ են սահմանվել ՀՀ պարետի N 253-ն որոշմամբ։ Մասնավորապես, 📌Գրադարանի այցելուների սպասարկման կանոններ. • Ընդհանուր մուտքի, բոլոր սրահների և ցուցասրահների մուտքի, սանհանգույցի, խոհանոցային հատվածի, առանձին սենքերի մոտ անհրաժեշտ է ապահովել ախտահանիչներ (ալկոհոլային հիմքով), անձեռոցիկներ և փակվող աղբարկղեր, • Անհրաժեշտ է ապահովել աշխատողների ջերմաչափում՝ հեռավար կամ անհատական ջերմաչափով օրական 1 անգամ, • Աշխատողները պարտադիր կրում են դիմակ, • Արգելվում է գրադարան այցելուների մուտքն առանց դիմակի, • Գրադարանում գտնվելու ողջ ընթացքում այցելուները պարտադիր կրում են դիմակ, • Նախքան գրադարան մտնելը այցելուները ջերմաչափվում են հեռավար ջերմաչափով, • Բացառվում է սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) այցելուների մուտքը գրադարան, • Անհրաժեշտ է ապահովել այցելուների [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ