Հաստատվել են ռազմական դրության ժամանակ դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, սննդամթերքի ձեռքբերման եվ շրջանառության հատուկ կարգը և ցանկերը՝ ըստ կառավարության համապատասխան որոշման։
Ըստ այդմ՝ սահմանվել է, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ ապահովում է դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում դրանց որակի և անվտանգության նկատմամբ պետական վերահսկողությունը։