թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Այսօր ԱԱՏՄ-ն շարունակել է խախտումների հիմքով կասեցումներն առավելապես մարզերում։ ԱԱՏՄ արեւելյան տարածքայինի կողմից սրանք ընթացել են Գորիսում, Սիսիանում եւ Ջերմուկում

16.07.2020

Մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ԱԱՏՄ դիտարկումները շարունակական են։ Կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելը պահանջում է հետևողական աշխատանք և հանրության շրջանում իրազեկման բարձրացում, ինչին և միտված են ԱԱՏՄ ամենօրյա աշխատանքները։ ԱԱՏՄ մասնագետներն արձանագրում են, որ տնտեսավարողների մոտ եթե անգամ առկա է գծանշում՝ հերթերը բացառելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նպատակով, սակայն քաղաքացիների վարվելականոններն են խնդրահարույց․ չեն հետեւում կանոններին եւ բարյացկամ չեն՝ հետևելու տնտեսավարողների կոչերին։ Կան նաև կրկնախախտման դեպքեր, երբ ստուգայցից եւ կասեցումից հետո շարունակում են որոշ նորմեր չպահպանվել։ Այսօրինակ դեպքերում առավել խիստ մոտեցում է կիրառվում՝ գործունեության 48 և 72-ժամյա կասեցումներ։   

Մանրամասն ➜


Ստուգայցեր Ավանում՝ տնտեսավարողների կողմից անվտանգության կանոնների չպահպանման հետքերով․ ԱԱՏՄ-ն նաև կրկնախախտումներ է արձանագրում

16.07.2020

  Ավան վարչական շրջանում՝ տնտեսավարողների կողմից անվտանգության կանոնների չպահպանման հետքերով․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված ստուգայցերը։ Նախորդիվ ևս Ավան վարչական շրջանում առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ուժեղացված ստուգայցեր անցկացրել էր։ Դիտարկումները փաստում են, որ տնտեսավարողների կողմից նորմերի պահպանումն այժմ առավել բարեխղճորեն է իրականացվում։ Դա է փաստում նաև արձանագրված խախտումների հիմքով պարետին ներկայացվող՝ տնտեսավարողների կասեցման միջնորդությունների թվի նվազումը։ Ավան վարչական շրջանում արձանագրված ամենալուրջ խախտումներն առնչվում են առեւտրի կենտրոններում մարդկային կուտակումներին, դրանց չկառավարմանը․ այդպիսիք գրանցվել են սուպերմարկետների խոշոր ցանցերից մեկի մասնաճյուղում, որի կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։ ԱԱՏՄ մասնագետներն արձանագրում են, որ տնտեսավարողների մոտ եթե անգամ առկա է գծանշում՝ հերթերը [...]

Մանրամասն ➜


Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը մեկ անգամ եւս շեշտում է

16.07.2020

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը մեկ անգամ եւս շեշտում է՝ անվտանգության նորմերի կրկնակի և համակցված խախտումների դեպքում 24-ժամյա կասեցումներից բացի՝ կիրառվում են վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ՝ կայացվում են 48 և 72 ժամով կասեցման որոշումներ: Պարետի որոշման չկատարումը ենթակա է վարչական պատասխանատվության։

Մանրամասն ➜




Վերադառնալ