azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Ստուգայցեր՝ Կապանում, Սիսիանում, Գորիսում

29.10.2020

  Ստուգայցեր՝ Կապանում, Սիսիանում, Գորիսում․ Սյունիքում ԱԱՏՄ տեսչական ստուգայցերը վերջին շրջանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաստատված կանոնների առանձնակի խախտումներ չեն արձանագրում։ Տնտեսավարողների մոտ արձանագրվող խախտումներն առավելապես ենթակա են տեղում շտկման, ինչի հրահանգը եւ տրվում է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների կողմից։ Առավել մտահոգիչ է անհատ քաղաքացիների կողմից անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակներ չկրելը։    

Մանրամասն ➜


2020թ. հունվար-սեպտեմբերին հարուցված վարչական վարույթներ և մշտադիտարկումներ համավարակի շրջանում

29.10.2020

2020 թ․ հունվար-սեպտեմբերին ԱԱՏՄ-ն  իրականացրել է 23.932 վերահսկողական գործողություն․ 2019 թ․ ողջ տարվա նկատմամբ դրանց թիվն ավելացել է շուրջ 1329.6%-ով։ 23.932 վերահսկողական գործողության շրջանակում հարուցվել է 788 վարչական վարույթ, համավարակով պայմանավորված արտակարգ դրության շրջանում իրականացվել է 23.144 մշտադիտարկում: Նշված ժամանակահատվածում տեսչական մարմնի կողմից նշանակվել է 242 տուգանք: Համավարակի տարածումը կանխելու նպատակով արտակարգ դրության շրջանում 23.144 մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ՝ կապված անվտանգության կանոնների ոչ լիարժեք պահպանման հետ։ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ներհիվանդանոցային վարակման կանխարգելման նորմերի խախտումներ արձանագրվել են, մասնավորապես, նաեւ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություներում, ներառյալ՝ առողջության առաջնային պահպանման և ստոմատոլոգիական ծառայություն մատուցող կազմակերպություններ: [...]

Մանրամասն ➜


Շուրջ 4 տասնյակ ստուգայց՝ Ալավերդիում և Ստեփանավանում․ խախտումները շատացել են

28.10.2020

Բանկեր, ֆինանսական կազմակերպություններ, մանր ու միջին առևտրի կետեր, դեղատներ, գեղեցկության սրահներ և վարսավիրանցներ․ ԱԱՏՄ ստուգայցերն այս ոլորտներում գործող տնտեսավարողների մոտ այսօր արձանագրել են հակահամաճարակային նորմերի պահպանման թերություններ․ ռազմական դրության շրջանում տնտեսավարողների կողմից նկատվում է կանոնների պահպանման հանդեպ զգոնության թուլացում։ Հաճախակի են ժամը 10:00-12:00 միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու վերաբերյալ առողջապահության նախարարի 17-ն որոշման կետ ի խախտումները․ տնտեսավարողների մի մասը թյուրիմացաբար կարծում է, թե այս նորմն ուժը կորցրել է։ Երբեմն թերի են լրացվում ջերմաչափման և ախտահանման աշխատանքների գրանցամատյանները, իսկ որոշ տնտեսավարողների մոտ նշանակված չի լինում վարակի տարածման կանխարգելման պատասխանատու աշխատակից։ Խախտումներ արձանագրելու դեպքում տեսուչներն իրականացնում են բացատրական աշխատանք, տրամադրում խորհրդատվություն, որոշ թերություններ [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ