ԱԱՏՄ հերթական նվիրատվությունը՝ «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնը ղեկավար Արման Ոսկանյանի նախաձեռնությամբ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչությանն է հանձնել սեփական ուժերով հավաքված մեկ տոննա թղթի թափոն։ Վերջիններիս կողմից վերամշակման տրվող թղթի գումարը որպես նվիրատվություն կփոխանցվի «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին։ ԱԱՏՄ ողջ աշխատակազմի կողմից հիմնադրամին հանուն ուժեղ Արցախի նվիրատվություն էր կատարվել նաեւ հոկտեմբերի սկզբին։ Նախաձեռնությանը ՀՀ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ միացել էին տեսչական մարմնի բոլոր՝ 200-ից ավելի աշխատողներն՝ առանց բացառության։
Մանրամասն ➜ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսավարողներին՝ մի թուլացրեք թիկունքը սանիտարահամաճարակային կանոնների չպահպանմամբ։ Ամեն տնտեսավարող իր հերթին զինվոր է թիկունքում։ ՀՀ ԱՆ 17-Ն հրամանով սահմանված անվտանգության նորմերը ենթակա են պարտադիր կատարման տնտեսավարող սուբյեկտի կողմից, այլապես կկիրառվեն օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ։ ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ստուգայցերն ամենուր եւ ամեն օր։ #Դիմակով_դեպի_առողջ_հաղթանակ
Մանրամասն ➜Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնն այսօր ուժեղացված ստուգայցեր է իրականացրել Կենտրոն, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում։ Առեւտրի եւ սպասարկման որոշ օբյեկտներում արձանագրված խախտումների հիմքով կազմվել են արձանագրություններ, տրվել են խախտումների վերացման հանձնարարագրեր։ Որոշ տնտեսավարողներ իրենք են մտահոգություն հայտնել, որ քաղաքացիներն անտեսում են դիմակ կրելու պահանջը, ուստի իրենք ստիպված են լինում հաճախորդին չսպասարկել: Տնտեսավարողների մոտ արձանագրվող խախտումները գործնականում նույնն են՝ թերություններ կան ախտահանման աշխատանքներում, չի իրականացվում օրական 2 անգամ ջերմաչափում, պատշաճ կերպով չեն վարվում կամ առհասարակ բացակայում են գրանցամատյանները: Ստուգայցերն ընթանում են ողջ հանրապետության տարածքում: Ամենօրյա ռեժիմով իրականացվող աշխատանքների նպատակը սահմանված նորմերի պահպանման վերահսկողությունն ու համաճարակի տարածումը կանխելն է:
Մանրամասն ➜