azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Շարունակական ստուգայցեր՝ Երևանում. ՀՀ ԱԱՏՄ

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնն այսօր ուժեղացված ստուգայցեր է իրականացրել Կենտրոն, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում։ Առեւտրի եւ սպասարկման որոշ օբյեկտներում արձանագրված խախտումների հիմքով կազմվել են արձանագրություններ, տրվել են խախտումների վերացման հանձնարարագրեր։
Որոշ տնտեսավարողներ իրենք են մտահոգություն հայտնել, որ քաղաքացիներն անտեսում են դիմակ կրելու պահանջը, ուստի իրենք ստիպված են լինում հաճախորդին չսպասարկել:
Տնտեսավարողների մոտ արձանագրվող խախտումները գործնականում նույնն են՝ թերություններ կան ախտահանման աշխատանքներում, չի իրականացվում օրական 2 անգամ ջերմաչափում, պատշաճ կերպով չեն վարվում կամ առհասարակ բացակայում են գրանցամատյանները:
Ստուգայցերն ընթանում են ողջ հանրապետության տարածքում: Ամենօրյա ռեժիմով իրականացվող աշխատանքների նպատակը սահմանված նորմերի պահպանման վերահսկողությունն ու համաճարակի տարածումը կանխելն է:
   
   


Վերադառնալ