ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է «Կետոնալ 100 մգ մոմիկներ» դեղի որոշ սերիաների հետկանչի մասին։ Տեսչական մարմնի ղեկավարի կարգադրագրով՝ Հայաստանում դեղերի շրջանառության բոլոր սուբյեկտները 7-օրյա ժամկետում պետք է ձեռնարկեն համապատասխան միջոցներ՝ ապահովելով «Կետոնալ 100մգ» մոմիկների կոնկրետ սերիաների հետկանչը եւ ապահովել դրանց ոչնչացումը։ Հետկանչն իրականացվում է, քանի որ դադարեցվել է «Կետոնալ 100 մգ մոմիկներ» դեղի որոշ սերիաների շրջանառությունը Հայաստանում՝ հիմք ընդունելով ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության 2020 թ․ փորձագիտական եզրակացությունը։ Ըստ այդմ՝ դեղի գրանցված պիտանիության ժամկետի (60 ամիս) ընթացքում 24-րդ ամսից հետո տեղի են ունենում շեղումներ, որոնք չեն համապատասխանում պետական գրանցման պահանջներին․ դեղի պարունակության մեջ կողմնակի խառնուրդների առավելագույն շեմը, որը սահմանված [...]
Մանրամասն ➜Խախտումները նվազում են, ուժեղացված ստուգայցերը՝ ոչ։ Խախտումներ են նկատվել նաեւ դիտարկված բանկերից մեկում։ Հ1-ի անդրադարձը
Մանրամասն ➜ԱԱՏՄ Երեւանի տարածքային կենտրոնը 24 ժամով կասեցրել է Երեւանի Էրեբունի վարչական շրջանը (թաղապետարանը)․ այնտեղ նախորդիվ իրականացված ստուգայցի ընթացքում տեսչական մարմնի աշխատանքային խմբերը պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ էին արձանագրել։ ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը շարունակվում են ողջ հանրապետությամբ։ ԱԱՏՄ-ն տեղեկացնում է՝ կրկնակի խախտումներ արձանագրելու դեպքում վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ կկիրառվեն։ Անակնկալ ստուգայցերը շարունակվում են ուժեղացված ռեժիմով։
Մանրամասն ➜