azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Կասեցում՝ «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ում․ ԱԱՏՄ մարզային թիմերը շարունակում են դիտարկումները

17.08.2020

ՀՀ ԱԱՏՄ տեսուչներն այսօր շարունակել են մշտադիտարկումները խանութներում, գեղեցկության սրահներում, դեղատներում։ Խախտումներ արձանագրելու դեպքում տեսուչներն իրականացնում են բացատրական աշխատանք, տրամադրում խորհրդատվություն, իսկ կազմված արձանագրություններն ուղարկվում են պարետատուն՝ կասեցման միջնորդությամբ։ Տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են ժամանակավոր արգելք կիրառել պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ թույլ տված տնտեսավարողների հանդեպ։ Նախորդ օրերի մշտադիտարկման արդյունքում արձանագրած խախտումների հիմքով՝ 24 ժամով արգելվել է Արևադաշտ գյուղում «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ գրասենյակային հատվածի գործունեությունը։ Արձանագրված հիմնական խախտումներն առնչվել են դիմակների համար նախատեսված փակվող աղբամանների բացակայությունը, անհատական պաշտպանիչ միջոցների և ախտահանիչների պահուստային պաշար չունենալուն։ Գրասենյակում առկա է եղել միայն մեկ օրվա համար նախատեսված պաշար, ինչը համարվում է [...]

Մանրամասն ➜


Ի՞նչ է արձանագրվել ԱԱՏՄ մշտադիտարկման ժամանակ

17.08.2020

Երևանում բողոքի հիմքով դիտարկվել է սպորտային խոշոր համալիր։ Ի՞նչ է արձանագրվել ԱԱՏՄ մշտադիտարկման ժամանակ։ Առաջին ալիքի անդրադարձը։

Մանրամասն ➜


Տուրք չտալ գովազդային խոստումներին եւ կասկածելի դեղեր չպատվիրել դրսից. ԱԱՏՄ հորդորը

17.08.2020

Տուրք չտալ գովազդային խոստումներին եւ կասկածելի դեղեր չպատվիրել դրսից: «Այս պարագայում, երբ քաղաքացին ինքն է դեղ պատվիրել, տեսչական մարմինը որևէ գործառույթ չի կարող իրականացնել։ Առկա ռիսկերը պետք է անձը գնահատի և կարողանա հասկանալ` ինչ դեղ է պատվիրում։ Դեղերի պահպանման և տեղափոխման համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ, և մարդիկ պետք է այդ ամենը հաշվի առնեն»,–ասաց ԱԱՏՄ դեղերի շրջանառության վերահսկողության վարչության պետի պարտականությունները կատարող Վարդուհի Խաչատրյանը։ Առանց ՀՀ ԱՆ-ից թույլտվություն ստանալու` այսուհետ քաղաքացիները հնարավորություն կունենան փոստով որոշ քանակությամբ դեղեր ստանալ։ «Դեղերի մասին օրենքում» արդեն իսկ փոփոխություն է կատարվել, որն ուժի մեջ կմտնի օգոստոսի 17-ին։ Սպուտնիկ Արմենիա-ի անդրադարձը։

Մանրամասն ➜




Վերադառնալ