azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Պարզաբանում

08.09.2020

Որոշ լրատվամիջոցների շրջանառած «պահուստային ֆոնդի փոշիացումների» չճշգրտված ձեւակերպումներին անդրադառնալով՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը շեշտում է, որ ԱԱՏՄ կարողությունների զարգացման և տեխնիկական հագեցվածության ապահովման նպատակով հատկացված գումարը տրամադրվել է նույն տեսչական մարմնի խնայողությունների հաշվին, որոնք ուղղվել էին կառավարության պահուստային ֆոնդ։ Հատկացված 37,9 մլն դրամի հաշվին նախորդ տարեվերջին եւ այս տարեսկզբին ձեռք է բերվել տեսչական մարմնին խիստ անհրաժեշտ գույք եւ տեխնիկա՝ ապահովելով բնականոն գործունեության համար նվազագույն պայմաններ․ ԱԱՏՄ-ում կիրառվող համակարգչային տեխնիկան գործածության ենթակա չէր, մի քանի աշխատող միաժամանակ աշխատում էր մեկ հնամաշ համակարգչով։ Ինչ վերաբերում է ԱԱՏՄ-ին մեքենաների տրամադրմանը, ապա մեկ անգամ չէ, որ տեղեկացվել է՝ այդ մեքենաները տեսչական մարմնին նվիրաբերվել են Եվրասիական տնտեսական միության կողմից՝ երկկողմ գործակցության [...]

Մանրամասն ➜


Ուժեղացված ստուգայց Երևանում. ԱԱՏՄ

07.09.2020

Նկատի առնելով, որ հանգստյան օրերին տնտեսավարողների զգոնությունն անվտանգության կանոնները պահպանելու առումով որոշակիորեն թուլանում է, տեսչականի աշխատակիցների 24 խմբերը մանրակրկիտ ծրագրված ուղղություններով անակնկալ այցելել են ամենատարբեր ոլորտներ։ Դիտարկումներին մասնակցել են նաև ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանն ու ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի պետ Գագիկ Գրիգորյանը, վարչությունների ղեկավարներ։ «Լուրերի» անդրադարձը։

Մանրամասն ➜


Կրկնայցեր՝ «Գլորիա»-ում և մարզային ամբուլատորիաներում․ խախտումները նվազել են, սակայն չեն բացառվել

07.09.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հանրապետության տարածքում շարունակել է պարետի սահմանած անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքը։ Նախկինում արձանագրած խնդիրների վերացմանը հետամուտ լինելով՝ ԱԱՏՄ-ն այսօր կրկնայց է կատարել ավելի վաղ կասեցված Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա։ ԱԱՏՄ մասնագետներն արտադրամասում արձանագրել են առավել բարվոք պատկեր։ Նախկին ստուգայցից հետո արտադրամասում ավելացել է անհատական պաշտպանիչ միջոցների համար նախատեսված փակվող աղբամանների թիվը, սակայն դեռևս չի ապահովվել անհրաժեշտ բավարար քանակ։ Բացի այդ՝ որոշ աշխատակիցներ եղել են առանց դիմավահանի։ Տեսչականի մասնագետները կազմել են արձանագրություններ պարետատուն ներկայացնելու համար։ ԱԱՏՄ ուշադրության կենտրոնում են նաև բժշկական կազմակերպություները։ Դրանց թվում այսօր դիտարկվել են Արմավիրի մարզի գյուղական ամբուլատորիաները։ Տեսչական մարմնի մասնագետների պարբերական մշտադիտարկումների և իրազեկման [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ