թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Տիգրան Ավինյանն անդրադարձել է արտակարգ դրության ընթացքում տեսչական մարմինների աշխատանքի ամփոփ արդյունքներին

13.07.2020

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է արտակարգ դրության ընթացքում տեսչական մարմինների աշխատանքի ամփոփ արդյունքներին՝ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով ԱԺ հատուկ նիստում: Տեսչական մարմինները շարունակում են մշտադիտարկում իրականացնել տնտեսավարողների կողմից սանիտարահամաճարակային կաննոների պահպանման նկատմամբ: Պարետը նկատել է, որ այս առումով բարելավվել է նրանց վարքագիծը, ինչը փաստում է արձանագրված խախտումների քանակը: Մասնավորապես մինչև օրս տեսչական մարմինների կողմից իրականացվել է 48 հազար 595 մշտադիտարկում, որից կազմվել է 4548 արձանագրություն և փաստացի սահմանափակվել է 4372 տնտեսավարողների գործունեությունը: Սակայն, եթե հունիսի 9-ին օրական արձանագրվում էր 149 դեպք, ապա հուլիսի 9-ին արձանագրվել են խախտումներ ընդհանուր առամբ 58 տնտեսավարողի մոտ: Համավարակի կառավարման շրջանակներում առանձին ուղղություններով իրականացվող աշխատանքների արդյունքների մոնիտորինգը ցույց է [...]

Մանրամասն ➜


Ամենամտահոգիչ խախտումները հասցվել են նվազագույնի. Վահագն Նիկողոսյան

13.07.2020

Շուրջ 60 տոկոսից` մինչեւ 6 տոկոս. ՀՀ ԱԱՏՄ արեւմտյան տարածքային կենտրոնի վերահսկողական աշխատանքները Գեղարքունիքի, Կոտայքի եւ Տավուշի մարզեր մարզերում այժմ արձանագրում են տնտեսավարողների կողմից խախտումների նվազման այսօրինակ դինամիկա։ «Ամենամտահոգիչ խախտումները հասցվել են նվազագույնի. թերություններն այժմ ավելի թեթեւ են»,- նկատում է Առողջապահական եւ աշխատանքային տեսչական մարմնի արեւմտյան տարածքային կենտրոնի պետ Վահագն Նիկողոսյանը: Տեսչականի ռեսուրսն, այո, բավարար չէ համաժամանակյա ամբողջական վերահսկողություն իրականացնելու համար, ինչը լրացվում է աշխատանքի գերլարված ակտիվ ընթացքով։ Տեսչականի Արեւմտյան տարածքայինի աշխատանքային խմբերը թե քաղաքներում, թե գյուղերում հասցնում են լինել մի քանի օրվա պարբերականությամբ։ Զրույցի ուշագրավ մանրամասները` «Քյավառ» հեռուստաընկերության հետ զրույցում։    

Մանրամասն ➜


ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցը Շենգավիթում որոշ խախտումներ է արձանագրել․ տարեցների սպասարկման ժամերը հաճախ չեն պահվում

12.07.2020

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում այսօրվա ստուգայցի արդյունքում որոշ խախտումներ են արձանագրվել․ դրանք ուղարկվում են պարետին՝ որպես անվտանգության կանոնները չպահպանողների հանդեպ կասեցման միջնորդություն։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցն այսօր կրկին այս վարչական շրջանում էր՝ տնտեսավարողների կողմից անվտանգության կանոնների պահպանումը դիտարկելու նպատակով։ ԱԱՏՄ մասնագիտական թիմն արձանագրել է, որ նախորդած իրազեկման, մշտադիտարկման, և ինչու ոչ, նաև կասեցման աշխատանքները հանգեցրել են տնտեսավարողների կողմից պարետի սահմանած նորմերն առավել բարեխղճորեն և ճշգրիտ պահպանելուն։ Մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում դիտարկումները շարունակական են․ դրանց արդյունքները ևս լավատեսական են՝ խախտումները զգալիորեն նվազել են։ Դա է փաստում նաև արձանագրված խախտումների հիմքով պարետին ներկայացվող՝ տնտեսավարողների կասեցման միջնորդությունների թվի նվազումը։ Ցավոք, սակայն, [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ