azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Ստուգայցեր` Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում. դիտարկվել են նաեւ համայնքապետարաններ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արեւելյան տարածքային կենտրոնը դիտարկել է, թե ինչպես են պահպանվում կորոնավիրուսի տարածման կանխարգելման անվտանգության կանոնները մի շարք համայնքապետարաններում։

Ստուգայցեր են իրականացվել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի Մայակովսկի, Արամուս, Կամարիս, Գեղաշեն, Սարուխան և Գանձակ համայնքներում: Մասնագիտական խմբերի դիտարկման տիրույթում են եղել տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքային գրասենյակները, առողջության առաջնային պահպանման կենտրոնները և փոստային բաժանմունքները։

Վարչական ստուգայցերի արդյունքում արձանագրվել են խախտումներ, մասնավորապես, ջերմաչափման գրանցամատյանների թերի լրացման, դիմակների թերի կրման, ախտահանման նյութերի մակնշման կամ ոչ համապատասխան տոկոսայնությամբ ախտահանիչ նյութերի օգտագործման սահմանված կանոններում:

Բժշկական հաստատություններում նկատվող թերություններն առավելապես վերաբերում են բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներին, բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերմանը և մանրէազերմանը։

Տրվել են խախտումների անհապաղ վերացման ցուցումներ։

Հիշեցնենք, որ տնտեսավարող սուբյեկտի մոտ խախտում արձանագրելը ենթադրում է տուգանքի նշանակում։ Տվյալ դեպքում անհապաղ կազմվում է վարչական իրավախախտման արձանագրություն, տրվում է հանձնարարագիր՝ ողջամիտ ժամկետում վերացնելու արձանագրված խախտումները։



Վերադառնալ