azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ՀՀ ԱԱՏՄ-ն ստանձնել է կամավորաբար հավաքվող և Արցախ ուղարկվող դեղերի վերահսկողությունը

29.09.2020

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ստանձնել է կամավորաբար հավաքվող եւ Արցախ ուղարկվող դեղերի վերահսկողությունը։ Մշտական հերթապահություն է սահմանվել պետական հավաքատեղիներում հավաքված դեղերի ժամկետերի, պահպանման և կիրառության հսկողության նկատմամբ։ Մեկ անգամ եւս խնդրում ենք բոլոր նմանօրինակ նախաձեռնություններն իրականացնել պետական համապատասխան մարմինների հետ համատեղ` խիստ համակարգված եւ համաձայնեցված՝ հետեւելով դեղերի պահպանման անվտանգության բոլոր կանոններին։ Հարգելի հայրենակիցներ, չափազանց կարեւոր է, որ հայրենասիրական բոլոր այս քայլերն արվեն նպատակային, ոչ հախուռն եւ ճիշտ ուղղորդված։

Մանրամասն ➜


ԱԱՏՄ-ն տվել է «ՈՒնիֆլեքս-Դուալ» եւ «Բարալգին-ՈՒնի» դեղերի որոշ սերիաների հետկանչի կարգադրագիր․ դրանց շրջանառությունը դադարեցվում է

28.09.2020

ՀՀ-ում դադարեցվում է «ՈՒնիֆլեքս-Դուալ» ներարկման լուծույթ (արտադրող՝ Եվրոմեդիքակ, Վրաստան), սերիա` 030120, պիտանելիության ժամկետ՝ 01.02.2023թ. եւ «Բարալգին-ՈՒնի» ներարկման լուծույթ (արտադրող՝ Բիոպոլուս, Վրաստան) սերիա 030520 պիտ. ժամկետ՝ 01.06.2025թ դեղերի շրջանառությունը։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել է դրանց հետկանչի կարգադրագիր։ Դեղերի հետկանչի ավարտից հետո դեղի ոչնչացումը պետք է իրականացվի «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով, 26-րդ հոդվածով և ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի փետրվարի 1-ի «Դեղատներում կամ դեղատնային կրպակներում բժշկական թափոնների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 05-Ն հրամանով սահմանված կարգով։ Իրականացված միջոցառումների վերաբերյալ 3 օրը մեկ անգամ ներկայացնել հաշվետվություն Տեսչական մարմին՝ ՀՀ ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129 և info@hlib.am հասցեներով: Շրջանառության դադարեցման եւ հետկանչի [...]

Մանրամասն ➜


ՀՀ վարչապետի շնորհակալագրով խրախուսվել է ԱԱՏՄ 5 աշխատակից

27.09.2020

ՀՀ անկախության 29-ամյակի առթիվ՝ աշխատանքային գործունեության ընթացքում ներդրած ավանդի, կատարած բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակի դեմ պայքարի գործում ցուցաբերած բարձր պատասխանատվության և նվիրումի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրերով խրախուսվել են ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի 5 աշխատակիցներ՝ Թամարա Բաբկենի Գուրգենյան՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի պետ, Աննա Վոլոդյայի Հարությունյանին՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ-տեսուչ, Արման Սամվելի Ավետիսյան՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան, Անահիտ Բունիաթի Զատիկյան՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ