ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի գործընկերության շրջանակում վերջինս նվիրաբերել է համակարգչային տեխնիկա և սարքավորումներ, որոնք համալրել են տեսչական մարմնի տեխնիկական բազան։ Համակարգչային տեխնիկան տեղադրվել է ՀՀ ԱԱՏՄ Զվարթնոց բժշկասանիտարական հսկիչ կետում` սահուն կազմակերպելու ՀՀ սահմանին ԱԱՏՄ նոր գործառույթի իրականացումը։ Վերջինի շրջանակում ԱԱՏՄ համալրված թիմը երկիր մուտք գործող անձանց տվյալները գրանցում և մուտքագրում է էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգ՝ ամբողջական և ճշգրիտ տվյալներ ապահովելով ՀՀ պետական սահմանը հատող անձանց վերաբերյալ, որպեսզի հարկ եղած դեպքում նրանց վիճակի հետագա վարումն անխափան կազմակերպվի։ Նախկինում այս աշխատանքի փոխարեն սահմանային կետում լրացվում էին հասցեական քարտեր։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն ԱԱՏՄ-ին մեծապես աջակցում է նաև նշյալ աշխատանքների կազմակերպման առումով։
Մանրամասն ➜Արմավիրում՝ անվտանգության կանոնների խախտումների հետքերով․ ինչ է արձանագրել Հ1-ի «Լուրերը» ուժեղացված ստուգայցի ընթացքում։
Մանրամասն ➜ՀՀ ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցն այսօր անցկացվել է Արմավիր քաղաքում: Տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցներն ակտիվորեն դիտարկել են ՀՀ արետի սահմանած անվտանգության կանոնների պահպանումն Արմավիրում գործող մի շարք կազմակերպությունների կողմից։ Վերջինների թվում են բանկեր, վարկային կազմակերպություններ, բջջային օպերատորների սպասարկման գրասենյակներ, դեղատներ, ատամնաբուժական կլինիկաներ, առևտրի կետեր, գեղեցկության սրահներ և այլն: Դիտարկում է անցկացվել նաև Արմավիր քաղաքի պոլիկլինիկայում: Մշտադիտարկումները խախտումներ են արձանագրել հատկապես ատամնաբուժարաններում և մի շարք գեղեցկության սրահներում, որոնց գործունեության կասեցման նպատակով ՀՀ պարետին կներկայացվի առաջարկ, իսկ Արմավիրի պոլիկլինիկայում արձանագրված խախտումների հիմքով՝ տեսչական մարմնի նախաձեռնությամբ կհարուցվի վարչական վարույթ: Փոքրաթիվ խախտումներ են արձանագրվել դեղատներում, բանկային և գրասենյակային գործունեություն [...]
Մանրամասն ➜