azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Շարունակական ստուգայցեր՝ կորոնավիրուս ախտորոշող լաբորատորիաներում․ ԱԱՏՄ

27.10.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ստուգայցերը կորոնավիրուսի (COVID19) ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում՝ դիտարկելով ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Այդ նորմերն ամրագրված են նշված հրամանի 8-րդ հավելվածում։ Դրանցով, մասնավորապես, սահմանվում են կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումներին ներկայացվող պահանջները, որոնք ուղղված են ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման, ներհիվանդանոցային վարակման կանխարգելմանը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում։ Լաբորատորիաների համար սահմանված են չափորոշիչներ, որոնք և խստորեն դիտարկվում են ԱԱՏՄ մասնագիտական խմբերի ստուգայցերի ընթացքում: Նշված հրամանով, սահմանվում է, մասնավորապես, որ բժշկական կազմակերպություն դիմած յուրաքանչյուր պացիենտ դիտարկվում է որպես կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք և, ելնելով [...]

Մանրամասն ➜


Ջրի անվտանգության հարցերը` ԱԱՏՄ օրակարգում. թեմայի շուրջ հերթական քննարկումներն անցկացվել են Արարատի եւ Արմավիրի մարզպետարաններում։

27.10.2020

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արեւմտյան տարածքային կենտրոնի ղեկավար Գնել Սարգսյանն Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի, հաջորդիվ` Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանի հետ հանդիպումների ընթացքում ներկայացրել է ջրի անվտանգության ապահովման նպատակով հարուցված վարչական վարույթների ընթացքը, խմելու ջրի նկատմամբ վերահսկողությանն առնչվող հարցեր ու անելիքներ։ Մարզպետարանների ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցելու ԱԱՏՄ-ին` վարչարարությունն իրականացնելիս։ Ընթացիկ աշխատանքային այցերով դիտարկվել է օրվա կարգավորիչ ջրամբարների, ջրաղբյուրների վիճակը:

Մանրամասն ➜


Ուժեղացված ստուգայց՝ Վանաձորում. ԱԱՏՄ

26.10.2020

Ուժեղացված ստուգայց՝ Վանաձորում. ԱԱՏՄ Ստուգայցերն ընդգրկել են, մասնավորապես, դեղատներ, գեղեցկության սրահներ, վարսավիրանոցներ, բանկեր և մանրամեծածախ առևտրի կետեր: ԱԱՏՄ դիտարկումները փաստում են՝ վերջին շրջանում տնտեսավարողների կողմից համավարակի տարածումը կանխելու նպատակով սահմանված նորմերի խախտումները զգալիորեն նվազել են։ Դիտարկված հիմնական խախտումներն են դիմակների համար նախատեսված փակվող աղբամանների բացակայությունը, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների ոչ պատշաճ վարումը։ Սակայն մտահոգիչ է քաղաքացիների կողմից անվտանգության կանոնների չպահպանումը՝ անգամ երբեմն անտեսելով տնտեսավարողների հորդորը։ Տնտեսավարողների մոտ խախտումներ արձանագրելու դեպքում տեսուչներն իրականացնում են բացատրական աշխատանք, տրամադրում խորհրդատվություն: Տրվում է խախտումներն անհապաղ վերացնելու կարգադրություն։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հերթական անգամ շեշտում է՝ ՀՀ առողջապահության նախարար 17-ն [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ