azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Ուժեղացված ստուգայցեր մարզերում և Երևանում. ԱԱՏՄ

28.08.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը մայրաքաղաքի վարչական շրջաններում և մարզերում շարունակել են պարետի կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ հսկողությունը։ Տեսչական մարմինն այսօր ստուգայց է կատարել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Էական խախտումներ չեն արձանագրվել: ՀՀ ամբողջ տարածքում մշտադիտարկման լայնածավալ աշխատանքներն ընթացել են նաև բժշկական կազմակերպություններում, ատամնաբուժական կաբինետներում, դեղատներում, բանկերում, գեղեցկության սրահներում, գրասենյակներում և մանրամեծածախ առևտրի կետերում։ Խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները կներկայացվեն պարետատուն: Տնտեսավարողներին տրամադրվել են նաև խախտումների վերացման ցուցումներ։

Մանրամասն ➜


Մշտադիտարկում՝ Գյումրիի թանգարաններում

28.08.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը մշտադիտարկումներ են իրականացրել Գյումրիի Սերգեյ Մերկուրովի անվան տուն-թանգարանում և Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան ՊՈԱԿ-ում։ Համավարակի տարածումը կանխելու նպատակով թանգարանների համար սահմանվել են հետևյալ անվտանգության կանոնները․ Մասնավորապես, Թանգարանի այցելուների սպասարկման կանոններ.   Թանգարանում գտնվելու ողջ ընթացքում այցելուները պարտադիր կրում են դիմակ, Նախքան թանգարան մտնելը կատարվում է այցելուների ջերմաչափում հեռավար ջերմաչափով՝ ապահովելով անվտանգ գործելակարգ, և ձեռքերի ախտահանում ալկոհոլային հիմքով ախտահանիչով, Բացառել այցելուների սպասարկման ընդհանուր տարածքում յուրաքանչյուր 20 քառ. մետրի հաշվարկով 10-ից ավելի այցելուի միաժամանակյա ներկայությունը, Անհրաժեշտ է բացառել թղթե տեղեկատվական նյութերի շրջանառումը այցելուների շրջանում, Հատկապես խմբային [...]

Մանրամասն ➜


Կասեցումներ և ստուգայցեր. ԱԱՏՄ-ն շարունակում է խստացված ռեժիմով աշխատանքները

27.08.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից Պարետի որոշմամբ այսօր 24 ժամով արգելվել է «Հոթել Աղվերան»  («Բեսթ Ռեզորթ Աղվերան»), «Դրիմ Ռեսթ» («Արթուրս Աղվերան Ռեզորթ»),  «Մգե Կավալիեր» (հանգստյան համալիր) , «Աշոտ Աբրահամյան» (հյուրատուն) և «Լիլիթ Կարախանյան» («Ջերմուկ Նաիրի») ընկերություններին պատկանող մասնաճյուղերի կողմից անձանց ընդունելությունը: Նշված հասցեներում նախորդ օրերի դիտարկումների ընթացքում պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ էին արձանագրվել: Մասնավորպես չէր պահպանվել  փակ ոտնակով աղբամաններ ունենալու պահանջը, տարածքի ախտահանումը պատշաճ չէր իրականացվել, գրանցամատյանների ձևաչափերը չէին համապատասխանել սահմանված կարգին և այլն։ 24 ժամով կասեցվել է նաև  Վայոց ձորի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում գործող մանրամեծածախ առևտրի մի քանի կետերի գործունեություն: Զուգընթաց, մայրաքաղաքում  և մարզերում շարունակվել են մշտադիտարկումները:  Արձանագրված խախտումները [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ