ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ակտիվ մշտադիտարկումները շարունակվել են նաև հանգստյան օրերին։ ԱԱՏՄ արևելյան տարածքային ստորաբաժանման մասնագիտական թիմերն այսօր վերահսկողական աշխատանքները շարունակել են Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքներում, ինչպես նաև Սյունքի մարզի Կապան և Սիսիան քաղաքներում: Տեսուչների դիտարկման տիրույթում էին գեղեցկության սրահները, մանրամեծածախ առևտրի կետերը, դեղատները, հյուրանոցները: Արձանագրվել են մի շարք խախտումներ. մասնավորապես`չի պահպանվել դիմակ կրելու, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների պատշաճ վարման պահանջները: Խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները ներկայացվում են պարետատուն: Տեսչական մարմնի ստուգայցերը շարունակական բնույթ են կրում:
Մանրամասն ➜Տեսչական Մարմինների Ստուգումներ Ամփոփ Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով՝ 21.08.2020-ի դրությամբ իրականացվել է 70397 ստուգում, որից միայն 545-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին ՀՀ կրթության տեսչական մարմին Շուկայի Վերահսկողության Տեսչական Մարմին
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը վերահսկողական աշխատանքները շարունակել են նաև շաբաթ օրը: Երևանի և մարզերի տարածքային ստորաբաժանումների դիտարկման տիրույթում են հյուրանոցները, հանգստյան տները, բժշկական կազմակերպությունները, դեղատները, խոշոր սուպերմարկետների մասնաճյուղերը, կապի օպերատորների գրասենյակները, գեղեցկության սրահները: Մշտադիտարկումների համար հաճախ հիմք են ընդունվում նաև քաղաքացիներից ստացվող բողոքներն ու ահազանգերը։ Երևանում , թեև մի շարք տնտեսավարողների մոտ դեռևս շարունակում են գրանցվել խախտումներ, սակայն, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր է արձանագրվել: Այսօր դիտարկված հինգ տասնյակից ավելի տնտեսավարողներից միայն երկուսի մոտ են արձանագրվել կոպիտ և կասեցման ենթակա խախտումներ: Մայրաքաղաքում և մարզերում հիմնական խախտումները կապված են ջերմաչափմանև ախտահանման մատյանների վարման թերացումների, դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ չունենալու, [...]
Մանրամասն ➜