azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Ստուգայցեր հանգստյան օրերին՝ սկսած վաղ առավոտից. ԱԱՏՄ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային և հյուսիսային տարածքային կենտրոնների մասնագիտական խմբերը 50-ից ավելի ստուգայց են իրականացրել հանգստյան օրերին։

Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերի քաղաքներում Covid-անվտանգության կանոնները դիտարկվել են առևտրի կենտրոններում, վարսավիրանոցներում, հյուրանոցներում, դեղատներում և դպրոցներից մեկում։

Վարսավիրանոցներում, դեղատներում, հյուրանոցներում և դպրոցում ԱԱՏՄ տեսուչները սահմանված նորմերի խախտումներ գրեթե չեն արձանագրել. պատկերն, ընդհանուր առմամբ, բարվոք է եղել։ Առևտրի կենտրոններում եղել են հեռավար ջերմաչափներ չունենալու դեպքեր։

Ստուգայցերի ընթացքում տեսչականի մասնագետները դիտարկում են ախտահանիչ նյութերի առկայությունը, մակնշումը, ուսումնասիրում նաև դրանց պարունակությունը։ Ստուգվում է, մասնավորապես, ախտահանման գործընթացը, դիմակների առկայությունը, օգտագործված դիմակների համար նախատեսված աղբամանների առկայությունը, գրանցամատյանների լրացման գործընթացը։

Դիտարկված բոլոր տնտեսավարողների մոտ, անհրաժեշտության դեպքում, տեսչականի մասնագետներն իրականացրել են իրազեկման և խորհրդատվական աշխատանքներ։

Հիշեցնենք, որ տնտեսավարող սուբյեկտի մոտ խախտում արձանագրելը ենթադրում է տուգանքի նշանակում։

 
 
 



Վերադառնալ