Երկրում արտակարգ դրություն հայտարարելով և փետրվարից ԱԱՏՄ «Թեժ գիծ» ծառայության նոր՝ 8107 հեռախոսահամարի գործարկմամբ պայմանավորված՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի թեժ գծով ստացված զանգերի թիվը զգալի աճ է գրանցել։ Արտակարգ դրության սկզբին՝ ապրիլին, ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերը գերազանցել են նախորդ ողջ տարվա ընթացքում ստացված զանգերի թիվը։ Իսկ արդեն մայիսին ապրիլի համեմատ թեժ գծի զանգերը գրանցել են ընդհուպ մինչեւ կրկնակի աճ։ ԱԱՏՄ վիճակագրությունը փաստում է՝ ամեն ամիս քաղաքացիների հարցադրումներն ունեցել են որոշակի օրինաչափություն։ Մարտին առավելապես հետաքրքրվել են երկիր մուտք գործելու ընթացակարգերով, սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում ԱԱՏՄ աշխատանքներով՝ ջերմաչափում, վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանիշերի արտաքին զննում, անհրաժեշտության դեպքում՝ մեկուսացում եւ այլն։ Ապրիլից արդեն զգալիորեն աճել է հետաքրքրությունը պարետի սահմանած [...]
Մանրամասն ➜Ամփոփ Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 06.09.2020-ի դրությամբ կայացվել է 5245 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 06.09.2020-ի դրությամբ իրականացվել է 79094 ստուգում: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին ՀՀ կրթության տեսչական մարմին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին
Մանրամասն ➜Որոշ լրատվամիջոցների շրջանառած «պահուստային ֆոնդի փոշիացումների» չճշգրտված ձեւակերպումներին անդրադառնալով՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը շեշտում է, որ ԱԱՏՄ կարողությունների զարգացման և տեխնիկական հագեցվածության ապահովման նպատակով հատկացված գումարը տրամադրվել է նույն տեսչական մարմնի խնայողությունների հաշվին, որոնք ուղղվել էին կառավարության պահուստային ֆոնդ։ Հատկացված 37,9 մլն դրամի հաշվին նախորդ տարեվերջին եւ այս տարեսկզբին ձեռք է բերվել տեսչական մարմնին խիստ անհրաժեշտ գույք եւ տեխնիկա՝ ապահովելով բնականոն գործունեության համար նվազագույն պայմաններ․ ԱԱՏՄ-ում կիրառվող համակարգչային տեխնիկան գործածության ենթակա չէր, մի քանի աշխատող միաժամանակ աշխատում էր մեկ հնամաշ համակարգչով։ Ինչ վերաբերում է ԱԱՏՄ-ին մեքենաների տրամադրմանը, ապա մեկ անգամ չէ, որ տեղեկացվել է՝ այդ մեքենաները տեսչական մարմնին նվիրաբերվել են Եվրասիական տնտեսական միության կողմից՝ երկկողմ գործակցության [...]
Մանրամասն ➜