Ո՞ր տնտեսավարողների աշխատանքն է այսօր ժամանակավոր դադարեցրել ԱԱՏՄ-ն, և ի՞նչ խախտումներ ու թերություններ են արձանագրվել։ Մանրամասները՝ Հ1-ի տեսանյութում։
Մանրամասն ➜«Արարատ Ցեմենտ» ՓԲԸ-ի գրասենյակային հատվածը, «ՀԷՑ»-ի Էջմիածնի շրջանային էլցանցը, «Նոր Զովք» սուպերմարկետի ցանց մասնաճյուղը, մարզերի եւ մայրաքաղաքի շուրջ 3 տասնյակ տնտեսավարող ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի այսօրվա կասեցումների ցանկում են։ Պարետի կողմից կասեցման որոշում կայացվում է բոլոր այն տնտեսավարողների մասով, որոնց մոտ ամենօրյա ռեժիմով ԱԱՏՄ տեսչական ստուգումներն պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրում։ ԱԱՏՄ տեսուչների ուժեղացված ստուգայցերն արդեն երկրորդ օրն է՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում են․ մասնագիտական խմբերը երեկվանից այստեղ հատված առ հատված դիտարկում են սահմանված նորմերի կատարումը։ Առանձնակի ուշադրություն է դարձվում այն տնտեսավարողներին, որոնց մասին ահազանգեր են ստացվում «թեժ գծով»։ Իսկ, առհասարակ, ստուգայցերը շարունակվում են ողջ երկրով մեկ։ Արձանագրվող հիմնական խախտումները նույնն են՝ ախտահանիչ նյութերի բացակայություն կամ [...]
Մանրամասն ➜Քանի դեռ կորոնավիրուսը նահանջի հեռանկար չի ցուցաբերում, ԱԱՏՄ-ն ուժեղացնում է հսկողությունը՝ պարզելու, թե տնտեսվարողներն ինչպե՞ս են պահպանում կորոնայի տարածման դեմ պարետի որոշումները։ ԱԱՏՄ տեսուչներն արձանագրում են՝ կան տնտեսվարողներ, որոնց մոտ այլևս խախտումներ չեն արձանագրվում, այնուամենայնիվ, մասնագետները զգուշացնում են տնտեսվարողներին՝ նույնիսկ ամենափոքր խախտումները լինելու են ԱԱՏՄ ուշադրության կենտրոնում, իսկ կրկնախախտումների դեպքում կիրառվելու են վարչական ավելի լուրջ միջոցներ։ Մանրամասներն Առաջին ալիքն է ներկայացնում։
Մանրամասն ➜