azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Դիմակ կրե՞լ, թե ախտահանել ձեռքերը, որն է առավել կարևոր. Աննա Հարությունյան

30.06.2020

«Մենք տարբեր տնտեսվարողների մոտ իրականացնում ենք մշտադիտարկումներ, բարձրացնում ենք բոլոր այն հարցերը, որտեղ շտկումների կարիք կա։ Իրականացվում են նաև վարչական վարույթներ, եթե խախտումները խորքային են, որովհետև կան պահանջներ, որոնք պարետի որոշմամբ սահմանված չեն, բայց սանիտարական նորմերով կարգավորվում են»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ  Աննա Հարությունյանը: Անդրադառնալով համավարակի ընթացքում պարետի որոշմամբ սահմանված առողջապահական նորմերին՝ բանախոսի պնդմամբ, չափազանց կարևոր է դրանց համակցված  պահպանումը, այն է՝ և՛ դիմակի ճիշտ կրումը, և՛ ձեռքերի ճիշտ ախտահանումը, և՛ առհասարակ հիգիենայի պահպանումը: Մանրամասները՝ տեսանյութում:

Մանրամասն ➜


Կասեցումներ` Եղեգնաձորում եւ Վայքում. Վայոց ձորում խախտումները նվազում են

29.06.2020

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնը պարետի որոշման համաձայն` կասեցրել է շուրջ երկու տասնյակ տնտեսավարողի գործունեությունը Եղեգնաձորում եւ Վայքում։ ԱԱՏՄ դիտարկումները փաստում են` Վայոց ձորում խախտումները նվազման միտում ունեն։ Դրանք առավելապես առեւտրի եւ սպասարկման ոլորտում են։ Կասեցումներ են եղել Սյունիքի մարզում նույնպես, կասեցվածների թվում նաեւ` ստոմատոլոգիական կենտրոններ։  

Մանրամասն ➜


Հունիսի սկզբի համեմատ՝ ամսվա վերջին կասեցման ներկայացվող տնտեսավարողների թիվը զգալիորեն նվազել է․ ԱԱՏՄ

29.06.2020

Ուժեղացված ստուգայցով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական թիմերն այսօր կրկին Նոր Նորք վարչական շրջանի տարբեր զանգվածներում էին․ անակնկալ դիտարկումների շրջանակը ներառել է ինչպես նախկինում արդեն դիտարկված, այնպես էլ այլ տնտեսավարողների՝ հանրախանութներ, տեխնիկայի վաճառքի կենտրոններ, վարկային կազմակերպության մասնաճյուղ և այլն։ Դիտարկումները փաստում են՝ եթե հունիսի սկզբին ԱԱՏՄ մշտադիտարկումների արդյունքների հիմքով՝ պարետի որոշմամբ կասեցվում էր դիտարկվածների մոտ 60,5 տոկոսը, 2-րդ շաբաթում՝ շուրջ 50 տոկոսը, ապա հիմա՝ մոտ 36 տոկոսը։ Սա փաստում է խախտումների նվազման միտման մասին, ինչը տնտեսավարողների շրջանում իրազեկման և լայնածավալ ստուգայցերի արդյունքն է։ ԱԱՏՄ աշխատանքային խմբերը հանրապետության մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ևս անակնկալ ստուգայցեր, մշտադիտարկումներ են իրականացնում։ Նաև կրկնակի դիտարկումներ են անցկացվում այն տնտեսավարողների մոտ, [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ