azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Շուրջ երկու տասնյակ կասեցում մեկ օրում` Իջեւանում. ԱԱՏՄ

27.06.2020

  ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ստուգայցերը ողջ երկրում։ Արձանագրվող խախտումներին հետևում է գործունեության ժամանակավոր արգելքը։ Այսօր շուրջ 2 տասնյակ կասեցում իրականացվել է միայն Իջևանում։ Դրանց թվում են առեւտրի եւ սպասարկման օբյեկտներ, ատամնաբուժարան, որոնք չէին կատարել կամ թերի էին կատարել պարետի սահմանած նորմերը։      

Մանրամասն ➜


Կասեցվել է «Երեւան Սիթի» սուպերմարկետի Փակ շուկայի մասնաճյուղի գործունեությունը

27.06.2020

  Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այստեղ պարետի սահմանած անվտանգության նորմերի խախտումներ էր արձանագրել։            

Մանրամասն ➜


Ստուգայցերն ուժեղացված ռեժիմով այսօր Արաբկիրում էին

26.06.2020

Կասեցման աշխատանքներին զուգահեռ՝ ԱԱՏՄ աշխատանքային մյուս թիմերը հանրապետության մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում նաև անակնկալ ստուգայցեր, մշտադիտարկումներ են իրականացնում։ Ստուգայցերն ուժեղացված ռեժիմով այսօր Արաբկիրում էին։ Նաև կրկնակի դիտարկումներ են անցկացվում այն տնտեսավարողների մոտ, որոնք օրեր առաջ կասեցվել են խախտումների պատճառով։ Խնդիր է դրված պարզել՝ վերացվե՞լ են արդյոք կասեցման պատճառ դարձած խախտումները։ Եթե ոչ՝ վարչական առավել խիստ միջոցներն անխուսափելի են։ «Ստուգայցերը կրկին խախտումներ արձանագրում են»,-փաստում է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի պետ Գագիկ Գրիգորյանը։ Բայց դինամիկան, ըստ նրա, դրական է․ խախտումները զգալիորեն նվազել են։

Մանրամասն ➜




Վերադառնալ