azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչների վերջին օրերի ստուգայցերն առանձնակի խախտումներ չեն արձանագրել

Գեղեցկության սրահներ, հյուրանոցներ, դեղատներ և առևտրի կետեր. Վանաձոր քաղաքի այս ոլորտների տնտեսվարողների մոտ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչների վերջին օրերի ստուգայցերն առանձնակի խախտումներ չեն արձանագրել։

Հիմնականում խախտվել է առավոտյան ժամը 10-12-ն ընկած ժամանակահատվածում կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու պահանջը։ Չի պահպանվել գրանցամատյանների ձևաչափը, եղել են դիմակ չկրելու որոշ դեպքեր։ 

Տեսչականի աշխատակիցները Covid-անվտանգության նորմերը դիտարկել են նաև Ստեփանավանի «Ուռուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ում, որտեղ ևս կոպիտ խախտումներ չեն գրանցվել։

ԱԱՏՄ տեսուչները ստուգայցերին զուգահեռ իրականացնում են իրազեկման աշխատանքներ` տնտեսավարողների ուշադրությունը հրավիրելով ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով սահմանված համաճարակի կանխարգելման հիմնական կարևոր նորմերի վրա։

Այս նորմերի պահպանումը բխում է հանրային առողջապահական շահից ու խիստ անհրաժեշտ է դրանց պահպանումը ցանկացած իրավիճակում։



Վերադառնալ