azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Անակնկալ ստուգայցեր, կասեցումներ․ ԱԱՏՄ-ն արձանագրում է, որ տեսուչների մուտքի պահին տնտեսավարողներն արագ շտկումներ են անում

23.06.2020

Կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է խստորեն դիտարկել անվտանգության նորմերի պահպանումը։ ԱԱՏՄ անակնկալ ստուգայցերն այսօր ուժեղացված ռեժիմով Երևանի Ավան վարչական շրջանում էին։ Թեև որոշ տնտեսավարողների մոտ աշխատակիցներն ԱԱՏՄ մասնագետների մուտք գործելուն պես շտկում են դիմակները, սակայն տեսուչներն արձանագրում են դրանք ու այլ խախտումներ։ Ստուգայցերն իրականացվում են ստուգաթերթերով, որոնց վրա առանձին կետերով հերթով լրացվում է՝ որ նորմն է պահպանված, որը՝ ոչ։ ԱԱՏՄ մշտադիտարկումները փաստում են՝ դեռևս տնտեսավարողների մոտ կան թերացումներ ու խախտումներ՝ կապված գծանշումների բացակայության, չափազանց մոտ տեղակայված աշխատասեղանների, սոցիալական հեռավորություն պահպանելու, ախտահանման, ջերմաչափման հետ։    

Մանրամասն ➜


ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը մասնակցում է «Կրի՛ր, որ կրենք» նախաձեռնությանը

23.06.2020

Դրա շրջանակում Ավան վարչական շրջանում դիմակներ են նվիրվում քաղաքացիներին, տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցներին։

Մանրամասն ➜


Կասեցումներ` Երեւանում եւ մարզերում. մեկ օրում` միանգամից շուրջ հինգ տասնյակ

23.06.2020

Երեւանի Էրեբունի վարչական շրջանի «Էմ Ջի» սուպերմարկետի կասեցման պահին եւս ակնառու են եղել կոպիտ խախտումներ` աշխատողները` դիմակներն իջած, խառնաշփոթ հերթեր։ Նախորդած ստուգայցը եւս այստեղ խախտումներ էր արձանագրել։ Ըստ ԱԱՏՄ Երևանի տարածքային ստորաբաժանման պետ Գագիկ Գրիգորյանի` այս տնտեսվարողը պարզ օրինակ է, թե ինչպես չի կարելի պայքարել համավարակի դեմ։ Նրա խոսքով՝ կան տնտեսվարողներ, որոնք իսպառ վերացրել են խախտումները, սակայն կան նաև այսպիսի բացառությունների, ինչը մտահոգիչ է:

Մանրամասն ➜




Վերադառնալ