azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


24 ժամով արգելվել է «Երեւան մոլ»-ի գործունեությունը․ խոսքը առեւտրի կենտրոնի գրասենյակային հատվածի մասին է

18.06.2020

Նախորդիվ այստեղ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցն արձանագրել էր գրասենյակների համար ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերի մի շարք խախտումներ՝ աշխատողները գրասենյակային պայմաններում առհասարակ չեն կրել դիմակներ, փակվող աղբամանները չեն համապատասխանել աշխատակիցների թվաքանակին, սոցիալական 1,5 մետր հեռավորությունն աշխատատեղում՝ գրասեղանների միջեւ չի պահպանվել, ջերմաչափման մատյանը թերի է լրացվել, աշխատողները ջերմաչափվել են մեկ անգամ։ Այս խախտումների հիմքով եւ կայացվել է գործունեության ժամանակավոր արգելքի որոշումը։ Կենտրոնի առեւտրային մասը շարունակում է գործել։ Տնտեսվարողի գործունեությունն արգելվում է տեղեկացման պահից, երբ ԱԱՏՄ աշխատակիցների թիմն իրազեկում է կասեցման մասին եւ փակցնում դրա որոշումը մուտքի դռանը (դռներին)։

Մանրամասն ➜


ԱԱՏՄ մասնագետներն արձանագրում են խախտումների նվազման դինամիկա․ Առաջին ալիքի տեսանյութը.

17.06.2020

Ստուգայցերից հետո ԱԱՏՄ մասնագետներն արձանագրում են խախտումների նվազման դինամիկա: Տնտեսվարողները լսում են խորհուրդները, արագ շտկում թերությունները. ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերն այսօր Էրեբունի վարչական շրջանում էին: Դիտարկումների տիրույթում են գրանցամատյանների, ջերմաչափերի, ախտահանիչ նյութերի առկայությունը, ձեռքերի լվացման և չորացման պայմանները, դիմակների, ոտնակով աղբամանների առկայությունը և պարետի սահմանած այլ պահանջներ: Տեսչականների ստուգայցերի մասին՝ Առաջին ալիքի տեսանյութը:  

Մանրամասն ➜


ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցը՝ Էրեբունի վարչական շրջանում. բանկերն առավել բարեխիղճ են անվտանգության պահպանման հարցում

17.06.2020

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այսօր ուժեղացված ստուգայցեր է անցկացրել Երեւանի Էրեբունի վարչական շրջանում։ Այստեղ նախորդիվ կատարված մշտադիտարկումներից եւ ստուգայցերից հետո, ըստ դիտարկումների, իրավիճակը զգալիորեն փոխվել է․ տնտեսավարողներն առավել իրազեկ են ու տեղեկացված պարետի սահմանած անվտանգության կանոններին՝ կանխելու կորոնավիրուսի հետագա տարածումը, նաեւ առավել բարեխիղճ են դրանց պահպանման հարցում։ Առավել զգուշավոր ու բարեխիղճ են այս առումով բանկերը։ Միաժամանակ, իրազեկման, խորհրդատվական, մշտադիտարկման, նաեւ կասեցման աշխատանքների արդյունքում զգալիորեն պակասել են արձանագրվող խնդիրները։ Վերջինների շարքում առավել հաճախ արձանագրվում են դիմակ կրելու կամ ճիշտ կրելու, ախտահանման աշխատանքների եւ ախտահանիչ նյութերի ճիշտ կիրառման, ջերմաչափման խախտումներ եւ այլն։ Ստուգայցերի դիտարկման տիրույթում են գրանցամատյանների, ջերմաչափերի, ախտահանիչ նյութերի առկայությունը, ձեռքերի լվացման և [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ