azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Ուժեղացված ստուգայցեր` Աբովյան քաղաքում․ ԱԱՏՄ-ն արձանագրել է խախտումներ ու թերացումներ

13.06.2020

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակել են Աբովյան քաղաքում։ Ստուգայցերն արձանագրել են ՀՀ պարետի սահմանած անվտանգության կանոնների մի շարք խախտումներ ու թերացումներ։ Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական և իրազեկման աշխատանքներն իրականացրել են էլեկտրատեխնիկայի, հրուշակեղենի խոշոր խանութներում, գրավատներում ու մի շարք այլ տնտեսավարողների մոտ։ Դիտարկումների ժամանակ որոշ դեպքերում բացակայել են աշխատակիցների արտաքին զննման տվյալները, տեղեկատվական պաստառները, ձեռնոցների և դիմակների համար նախատեսված փակվող աղբամանները։ Չեն եղել գծանշումներ, անհատական ջերմաչափեր, արձանագրվել է նաեւ ախտահանման միջոցների ոչ բավարար քանակություն։ Խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ՝ Պարետատուն ներկայացնելու եւ դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ կայացնելու համար։ Մարզերում եւ Երևանում տեսչական մարմինն [...]

Մանրամասն ➜


Նոր գործառույթ՝ սահմանին․ ՀՀ ԱԱՏՄ թիմը համալրվել է

13.06.2020

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետը սահմանին այսուհետ նոր գործառույթ է իրականացնելու, ինչի նպատակով թիմը համալրվել է շուրջ 2 տասնյակ աշխատակցով։ Վերջիններս երկիր մուտք գործող անձանց տվյալները գրանցելու եւ մուտքագրելու են էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգ։ Թիմի համալրումը եւ աշխատուժի մեծացումը նպատակ ունի արագ եւ սահուն կազմակերպել նշված աշխատանքը՝ ամբողջական եւ ճշգրիտ տվյալներ ապահովելով ՀՀ պետական սահմանը հատող անձանց վերաբերյալ, որպեսզի հարկ եղած դեպքում նրանց վիճակի հետագա վարումն անխափան կազմակերպվի։ Որոշ ուղղություններով դեպի ՀՀ չվերթերի վերականգնումն այս աշխատանքներին նոր որակ հաղորդելու անհրաժեշտություն էր առաջացրել, ինչը նկատի առնելով եւ հրատապ ձեռնարկվել է թիմի համալրումը։ «Զվարթնոցում» քաղաքացիները ԱԱՏՄ աշխատանքային թիմի կողմից սպասարկվում են անվտանգության նորմերին համապատասխան՝ պահպանելով անհրաժեշտ [...]

Մանրամասն ➜


Հակահամաճարակային կանոնների պահպանումը պետք է դառնա օրինաչափություն

12.06.2020

Համաճարակի դեմ պայքարը պահանջում է սահմանված նորմերի անխտիր պահպանում բոլոր տնտեսվարողների կողմից։ Դրանից է կախված նաև հակահամաճարակային միջոցառումների արդյունավետությունը։ ԱԱՏՄ-ն իր լիազորությունների շրջանակներում հետևողական աշխատանքներ է իրականացնում սահմանված կանոնների պահպանման նկատմամբ։ Այսօրվա աշխատանքների արդյունքում 24 ժամով կասեցվել է սանիտարահիգիենիկ կանոնների խախտումներ թույլ տված մի քանի տասնյակ տնտեսվարողների գործունեությունը։ Առաջին ալիքի անդրադարձը ԱԱՏՄ աշխատանքներին։    

Մանրամասն ➜




Վերադառնալ