azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ԱԱՏՄ ստուգայցերը՝ Ծաղկաձորի մի շարք հյուրանոցներում. անվտանգության ի՞նչ նորմեր են սահմանված հյուրանոցների համար

ՀՀ տեսչական մարմնի արևելյան մասնաճյուղի աշխատակիցների ստուգայցերն այսօր ընթացել են Ծաղկաձորի մի շարք հյուրանոցներում, որտեղ ժամանակավոր բնակություն են հաստատել նաև արցախցի մեր հայրենակիցները:
Թերի լրացված ախտահանման գրանցամատյաններ, առանց ախտահանիչ նյութերի սանհանգույցներ, իրազեկման թերթիկների պակաս, առանց դիմակի հյուրեր․ այսօրինակ թերացումներ են նկատվել ստուգայցերի ընթացքում: ԱԱՏՄ աշխատակիցների կողմից տրվել են դրանք անհապաղ վերացնելու հանձնարարական:
ԱԱՏՄ-ն իրազեկում է՝ կորոնավիրուսի տարածումը հյուրանոցներում կանխելու և աշխատանքային անվտանգ միջավայր ապահովվելու համար սահմանված են առանձին նորմեր։ Մասնավորապես․
• Հյուրանոցը պետք է ունենա կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու:
• Հյուրանոցում սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը պարտադիր է:
• Անհրաժեշտ է ապահովվել հերթափոխային աշխատանք:
• Ընդհանուր մուտքի, սանհանգույցի, խոհանոցային հատվածի, առանձին սենքերի մոտ պետք է տեղադրվեն տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի:
• Անհրաժեշտ է ապահովվել աշխատատեղերի միջև առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն:
• Աշխատատեղերը պետք է կահավորվեն կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղ՝ առնվազն 1 աղբաման 2 աշխատողի հաշվով՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանական այլ պարագաները նետելու համար:
• Հյուրանոցային տնտեսության օբյեկտում անհրաժեշտ է ապահովվել բնական օդափոխություն՝ յուրաքանչյուր երկու ժամը մեկ:
• Աշխատողներին պետք է ապահովվեն դիմակներով, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցներով, անձեռոցիկներով՝ առնվազն մեկ շաբաթվա պահուստային պաշարով:
• Ախտահանման աշխատանքները պետք է գրանցվեն համապատասխան գրանցամատյանում:



Վերադառնալ