azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Ուժեղացված ստուգայց՝ Արտաշատում․ ամենամտահոգիչ խախտումներն ատամնաբուժարաններում են

18.06.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցներն այսօր ուժեղացված ստուգայցեր են անցկացրել Արտաշատ քաղաքում։ «Խոշորացույցի» տակ են առնվել մի շարք արտադրական ձեռնարկություններ, այդ թվում՝ «Արարատ» հանքային ջրերի գործարանը, առևտրի և սպասարկման օբյեկտներ, դեղատներ, ստոմատոլոգիական կենտրոններ, գեղեցկության սրահներ։ ԱԱՏՄ դիտարկումները փաստել են, որ ամենամտահոգիչ խախտումներն այս քաղաքում առնչվում են ատամնաբուժական կլինիկաներին․ մանրէազերծող նյութերի, լուծույթների տարողությունները մակնշված չեն, նյութի անվանումը, խտությունը, պատրաստման ամսաթիվը, պիտանելիության ժամկետը նշված չեն, գրանցամատյանները չեն համապատասխանում սահմանված ձևաչափին, որոշ դեպքերում թափոնների վարման գրանցամատյանը բացակայում է, դրանց տարաները մակնշված չեն։ Արտադրամասերում նկատվող հաճախակի խախտումներից են փակվող աղբամանների քանակի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին, որոշ [...]

Մանրամասն ➜


«Երևան մոլ», «Մուլտի Գրուպ Կոնցեռն»-ի սրահ, բժշկական պարագաների գործարան․ ԱԱՏՄ-ն շարունակում է կասեցումները

18.06.2020

ՀՀ պարետի որոշմամբ՝ այսօր 24 ժամով արգելվել է «Երևան մոլ»-ի գործունեությունը․ խոսքն առևտրի կենտրոնի ադմինիստրատիվ՝ գրասենյակային հատվածի կասեցման մասին է։ Նախորդիվ այստեղ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցն արձանագրել էր գրասենյակների համար ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերի մի շարք խախտումներ՝ աշխատողները գրասենյակային պայմաններում առհասարակ չեն կրել դիմակներ, փակվող աղբամանները չեն համապատասխանել աշխատակիցների թվաքանակին, սոցիալական 1,5 մետր հեռավորությունն աշխատատեղում՝ գրասեղանների միջև, չի պահպանվել, ջերմաչափման մատյանը թերի է լրացվել, աշխատողները ջերմաչափվել են մեկ անգամ։ Այս խախտումների հիմքով և կայացվել է գործունեության ժամանակավոր արգելքի որոշումը։ Կենտրոնի առևտրային մասը շարունակել է գործել։ Ժամանակավորպես արգելվել է նաև «ՍՄՏ-Բեստ» ՍՊԸ-ի՝ բժշկական պարագաների արտադրությամբ զբաղվող գործարանի աշխատանքը․ խախտումներն այստեղ կոպիտ չեն, սակայն, հաշվի [...]

Մանրամասն ➜


24 ժամով արգելվել է «Երեւան մոլ»-ի գործունեությունը․ խոսքը առեւտրի կենտրոնի գրասենյակային հատվածի մասին է

18.06.2020

Նախորդիվ այստեղ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցն արձանագրել էր գրասենյակների համար ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերի մի շարք խախտումներ՝ աշխատողները գրասենյակային պայմաններում առհասարակ չեն կրել դիմակներ, փակվող աղբամանները չեն համապատասխանել աշխատակիցների թվաքանակին, սոցիալական 1,5 մետր հեռավորությունն աշխատատեղում՝ գրասեղանների միջեւ չի պահպանվել, ջերմաչափման մատյանը թերի է լրացվել, աշխատողները ջերմաչափվել են մեկ անգամ։ Այս խախտումների հիմքով եւ կայացվել է գործունեության ժամանակավոր արգելքի որոշումը։ Կենտրոնի առեւտրային մասը շարունակում է գործել։ Տնտեսվարողի գործունեությունն արգելվում է տեղեկացման պահից, երբ ԱԱՏՄ աշխատակիցների թիմն իրազեկում է կասեցման մասին եւ փակցնում դրա որոշումը մուտքի դռանը (դռներին)։

Մանրամասն ➜




Վերադառնալ