azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այսօր կասեցման աշխատանքներ է իրականացրել ՀՀ պարետի սահմանած կանոնները շրջանցելու փաստեր արձանագրած ընկերություններում

24.06.2020

Կասեցման այսօրվա ցանկում են, մասնավորապես, «Ալեքս ընդ Հոլդինգ» ՍՊԸ-ն, «Սիթի» ՍՊԸ-ն, «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն։ 24 ժամով արգելվել է նաև բժշկական լաբորատորիայի և մի շարք այլ գրասենյակների, սուպերմարկետների, խանութների գործունեությունը: Կասեցումներ իրականացվել են հանրապետության ողջ տարածքում: Հիշեցնենք՝ պարետի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Տնտեսավարողի գործունեությունը, սակայն, կասեցված է այն պահից, երբ ԱԱՏՄ աշխատակիցները մոտենում, տեղեկացնում են որոշման մասին և փակցնում են կասեցման թերթիկը։ ԱԱՏՄ-ն շեշտում է՝ կրկնակի և համակցված խախտումների դեպքում 24-ժամյա կասեցումներից բացի՝ կայացվում են նաև 48 և 72 ժամով կասեցման որոշումներ: Պարետի որոշման չկատարումը ենթակա է վարչական պատասխանատվության։    

Մանրամասն ➜


Մի քանի տասնյակ կասեցում` Սյունիքում

24.06.2020

ՀՀ ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները պարետի որոշման համաձայն կասեցրել են Սյունիքի մարզի քաղաքներում գործող մի քանի տասնյակ տնտեսավարողի գործունեությունը։ Դրանց թվում են Կապանի բժշկական կենտրոնի ստոմատոլոգիական կաբինետը, հաշվապահական գրասենյակ` Սիսիանում, մանրածախ առեւտրի կենտրոններ եւ այլ ոլորտների տնտեսավարողներ այս քաղաքներում եւ Մեղրիում։ Խախտումները մարզում նվազման միտում ունեն։

Մանրամասն ➜


Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) անակնկալ ստուգայցերն այսօր ուժեղացված ռեժիմով Երևանի Շենգավիթ վարչական շրջանում էին

24.06.2020

Այստեղ հերթական մշտադիտարկումներն են անցկացվել` բացառելու նախկինում նկատված ու նոր հնարավոր խախտումները։ Կրկնակի դիտարկվել են նաև նախորդիվ կասեցված տնտեսավարողները։ Որոշների մոտ կրկին խախտումներ են նկատվել։ Երբեմն աշխատակիցներն ԱԱՏՄ մասնագետների մուտք գործելուն պես շտկում են դիմակները, սակայն տեսուչներն արձանագրում են դրանք ու այլ խախտումներ։ Ստուգայցերն իրականացվում են ստուգաթերթերով, որոնց վրա առանձին կետերով հերթով լրացվում է՝ որ նորմն է պահպանված, որը՝ ոչ։ ԱԱՏՄ մշտադիտարկումները փաստում են՝ դեռևս տնտեսավարողների մոտ կան թերացումներ ու խախտումներ՝ կապված գծանշումների բացակայության, չափազանց մոտ տեղակայված աշխատասեղանների, սոցիալական հեռավորություն պահպանելու, ախտահանման, ջերմաչափման հետ։ ԱԱՏՄ-ն շեշտում է՝ Պարետի որոշման չկատարումը ենթակա է վարչական պատասխանատվության։    

Մանրամասն ➜




Վերադառնալ