azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

15.06.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերն այսօր Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էին: Թեեւ վերջին օրերին տնտեսավարողների մոտ խախտումների թվի նվազման միտում է նկատվում, այսուհանդերձ, այսօրվա ստուգայցերն այս վարչական շրջանի մի շարք վայրերում արձանագրեցին խախտումներ ու թերացումներ: ԱԱՏՄ աշխատակիցներն գրանցեցին ջերմաչափերի ոչ բավարար քանակ, անհատական ախտահանիչ միջոցների եւ ձեռքերի չորացման համակարգի բացակայություն: Սանհանգույցում առկա չէին անձեռոցիկներ և/կամ չորացնող սարք. սրբվելու համար նախատեսված էր կտորե սրբիչ, ինչը վարակի փոխանցման հնարավոր աղբյուր է: ԱԱՏՄ աշխատակիցները տնտեսավարողների ուշադրությունն են հրավիրել մեկ կարևոր հանգամանքի ևս, որի դեպքում հաճախ է խախտվում կանոնը. ախտահանման գործընթացում օգտագործվում է 96 տոկոսանոց սպիրտ՝ նոսրացնելով ջրով, ինչն անթույլատրելի է: ՀՀ պարետի թիվ 63 որոշմամբ սահմանված է, որ ախտահանման համար պետք է կիրառվի 60-80 [...]

Մանրամասն ➜


Ովքե՞ր են ուղեգրվում COVID-19-ի թեստավորման

14.06.2020

Մանրամասն ➜


Ի՞նչ է արձանագրել ԱԱՏՄ Արևմտյան տարածքային ստորաբաժանման թիմի «խոշորացույցը» Աբովյանում ուժեղացված ստուգայցի ընթացքում` ոչ աշխատանքային օրով

13.06.2020

Սպիրտի ոչ բավարար քանակություն. թեև խանութի աշխատակիցը վստահեցնում էր, որ դեղատունը հարևանությամբ է, քիչ- քիչ են գնում, որ չցնդի, բայց դա չփրկեց տնտեսվարողին եւ արձանագրության մեջ փաստը նշվեց որպես թերություն: Մյուս պահանջները` դիմակ, ձեռնոց, իրազեկման պաստառներ, փակ աղբամաններ Աբովյանի հագուստի խանութում տեղում էին: Թոշակառուների համար նախատեսված առեւտրի ժամը չէին նշել հարևանությամբ գտնվող էլեկտրատեխնիկայի խանութում: Ջերմաչափման մատյանից մինչև ձեռքերը լվանալու համար նախատեսված պայմանները տեսուչները ստուգել ու իրազեկել են աբովյանցի տնտեսվարողներին: Մանրամասները` Առաջին ալիքի պատրաստած տեսանյութում:

Մանրամասն ➜




Վերադառնալ