azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ ակտիվ մշտադիտարկումները շարունակվում են

06.06.2020

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ակտիվ մշտադիտարկումները շարունակվում են նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին` հնարավորին չափ բացառելու վիրուսի առավել լայն տարածման պատճառ դարձող անվտանգության նորմերի խախտումները։ Ցավոք, դեռ արձանագրվում են տարատեսակ խախտումներ. առավել հաճախ` սոցիալական հեռավորություն չպահպանելու, դիմակ չկրելու կամ ճիշտ չկրելու, ախտահանման գործընթացը պատշաճ չկատարելու առումով։ Զգուշության եւ զգոնության կոչերին, իրազեկման աշխատանքներին եւ ստուգայցերին հաջորդում են գործունեության կասեցումներն այն տնտեսվարողների հանդեպ, որոնք թույլ են տալիս խախտումներ։ Պարետի որոշմամբ` այսօր եւս կասեցվել է տասնյակ տնտեսվարողների գործունեությունը.

Մանրամասն ➜


Առավել երկարատեւ կասեցումներ՝ կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում

05.06.2020

Երևանում և մարզերում այսօր կասեցվել է անվտանգության կանոնների խախտումներ թույլ տված մի քանի տասնյակ տնտեսվարողների գործունեությունը։ 24-ժամյա կասեցումներից բացի՝ արդեն կայացվում են նաեւ 48 եւ 72 ժամով կասեցման որոշումներ այն դեպքերի համար, երբ խախտումները համակցված են եւ հանրային առողջապահական շահի տեսանկյունից՝ առավել ռիսկային։  

Մանրամասն ➜


Առավել երկարատեւ կասեցումներ՝ կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում․ ԱԱՏՄ անակնկալ ստուգայցերը շարունակվում են

05.06.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ` մայրաքաղաքում ու մարզերում այսօր կասեցվել է անվտանգության կանոնների խախտումներ թույլ տված մի քանի տասնյակ տնտեսվարողների գործունեությունը։ Որոշման հիմքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրություններն են։ 24-ժամյա կասեցումներից բացի՝ կայացվում են նաեւ 48 եւ 72 ժամով կասեցման որոշումներ այն դեպքերի համար, երբ խախտումները համակցված են եւ հանրային առողջապահական շահի տեսանկյունից՝ առավել ռիսկային։ Կասեցված տնտեսավարողների շարքում են լայնորեն հայտնի ու խոշոր սուպերմարկետների եւ դեղատնային ցանցերի մասնաճյուղեր, բանկեր, արտադրություններ, ստոմատոլոգիական կլինիկաներ, գեղեցկության սրահներ, որոնց մոտ արձանագրվել են մարդկային կուտակումներ, դիմակների չկրում կամ ոչ ճիշտ կրում, գծանշումների բացակայություն, իրար չափազանց մոտիկ տեղակայված աշխատասեղաններ, սոցիալական հեռավորություն պահպանելու, ախտահանման, ջերմաչափման [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ