azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ աշխատակիցներն պարետատան որոշումները շրջանցելու փաստեր են արձանագրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

15.06.2020

Ուժեղացված ստուգայցերի արդյունքում վարչական շրջանի խանութներում մի շարք խախտումներ եւ թերացումներ են հայտնաբերվել։ Թեկուզ ոչ նախկին ծավալներով, բայց համաճարակային կանոնների խախտումներ, նույնիսկ կրկնախախտումներ դեռ արձանագրվում են: Մանրամասները՝ ԱԱՏՄ աշխատակիցներին ուղեկցող` Առաջին ալիքի տեսանյութում:  

Մանրամասն ➜


ԱԱՏՄ մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է տեսչական մարմնի ստուգայցերի եւ արձանագրած խախտումների մասին

15.06.2020

Լիանա Եղիազարյանի խոսքով` շրջայցերն իրականացվում են ստուգաթերթերով, որոնց վրա նշված են անվտանգության հիմնական կանոնները: Թե որքանով են դրանք պահպանում տնտեսվարողները՝ տեսչական մարմինները պարզում են ստուգայցերի ընթացքում և համապատասխան նշումներ անում: Ըստ նրա՝ մասնագետները հաճախ հանդիպում են դիմակ չկրելու կամ ոչ պատշաճ կրելու, ջերմաչափում չկատարելու, ախտահանման աշխատանքների բացակայության, գրանցամատյանների թերի լրացման, փակվող աղբամանների բացակայության խնդիրներ: «Շատ հաճախ արձանագրվում են ընդհանուր և հիմնական շփման մակերեսների ախտահանման թերություններ։ Երբեմն տնտեսավարողները կիրառում են մաքրող, լվացող հեղուկներ, որոնք, սակայն, ախտահանիչ չեն։ Նման դեպքերում տրամադրվում է խորհրդատվություն, որպեսզի նրանք առավել ճշգրիտ հասկանան եւ պահպանեն պարետի սահմանած նորմերը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ Եղիազարյանի հաղորդմամբ` վերջին շրջանում առավել հաճախ խախտումներ են արձանագրվում [...]

Մանրամասն ➜


Կապանում երկու օրում կասեցվել է միանգամից մի քանի տասնյակ խանութի գործունեությունը

15.06.2020

Վերջին երկու օրում Կապանում կասեցվել է շուրջ 5 տասնյակ տնտեսվարողի գործունեություն, մեծ մասը` անհատ ձեռներեցներ, որոնք զբաղվում են առեւտրային գործունեությամբ։ Կասեցվածների շարքում կան նաեւ ատամնաբուժարաններ եւ դեղատներ։ ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի տեսուչների վերջին օրերի մշտադիտարկումները Կապանում արձանագրել են պարետի սահմանած անվտանգության կանոնների տարատեսակ խախտումներ և թերություններ։ Մասնավորապես, պատշաճ չի իրականացվել աշխատողների ջերմաչափումը, չեն վարվել գրանցամատյաններ, բացակայել են ոտնակով փակվող աղբամանները։ Խանութներում նկատվել են մարդկանց կուտակումներ հատկապես դրամարկղերի մոտ, բացակայել են գծանշումները, պատշաճ չեն կատարվել ախտահանման աշխատանքները։ Վերջիններիս մասով ԱԱՏՄ մասնագետները, մասնավորապես, տեղեկացնում են` պարետի որոշմամբ սահմանված է, որ օրական 2-4 ժամը մեկ՝ ֆիքսված ժամերի, անհրաժեշտ է ախտահանել տարածքի դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ