ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այսօր ուժեղացված ռեժիմով իր մշտադիտարկման աշխատանքներն ու ստուգայցերն անցկացրել է Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում։ Ստուգայցերի դիտակետում են հատկապես այն ոլորտների տնտեսավարողները, որոնք, ըստ դիտարկումների ամփոփ պատկերի, առավել հաճախ են խախտում ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերը կամ որոնց վերաբերյալ ԱԱՏՄ թեժ գծով ստացվել են ահազանգեր։ Այդպիսիք են, օրինակ առեւտրի կենտրոնները, դեղատները, գեղեցկության սրահները, ատամնաբուժարանները։ Վերջին երկուսի դեպքում անվտանգության նորմերի չպահպանումն առավել ռիսկային է այն առումով, որ տարածությունը հաճախորդի եւ աշխատողի միջև խիստ փոքր է, ինչը երկուստեք զգալիորեն մեծացնում է վարակման ռիսկը։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցերի ընթացքում արդեն առաջնորդվում են պարետի նոր որոշմամբ հաստատված հավելվածներով, որոնցով որոշ ոլորտներում գործող տնտեսավարողների համար [...]
Մանրամասն ➜Դրանք ուղարկում են քաղաքացիները՝ ներկայացնելու հակահամաճարակային կանոնների խախտումների մասին իրենց տեղեկությունները։ ԱԱՏՄ մասնագետների խումբն այսօր արդեն մեծաթիվ դիտարկումներ է իրականացրել, մասնավորապես, «Հայ փոստ»-ի, առեւտրային որոշ բանկերի մասնաճյուղերում, Արարատյան եւ Արեւմտյան մաքսատներում եւ դրանց շենքերում գործող բանկերում, սուպերմարկետներում եւ այլն։ Արձանագրված խախտումների հիմքով կասեցումների մի շարք միջնորդագրեր կուղարկվեն ՀՀ պարետի հաստատմանը։
Մանրամասն ➜Պարետի որոշմամբ՝ կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու առավել խստացված պարտադիր կանոններ են հաստատվել։ Մանրամասները՝ https://www.gov.am/files/docs/4086.pdf։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին է վերապահված՝ ապահովել սույն որոշման հավելված N 2-4-ով, 6-ով և 8-12-ով և 15-16- ով սահմանված կանոնների պահպանման նկատմամբ մշտադիտարկումը և վերահսկողություն։
Մանրամասն ➜