azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Ստուգայցեր՝ Արտաշատում եւ Էջմիածնում․ խախտումներ ունեցող տնտեսավարողների մոտ կիրականացվեն կրկնայցեր

ՀՀ ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցներն իրականացրել են ստուգայցեր Արարատի մարզի Արտաշատ և Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում։

Covid-անվտանգության կանոնների պահպանումը դիտարկվել է սպասարկման գրասենյակներում, բանկերում, ատամնաբուժարաններում, վաճառքի կետերում և գեղեցկության սրահներում։

Ստուգայցերի արդյունքում պարզվել է, որ մի շարք դեպքերում ջերմաչափման և ախտահանման մատյանները չեն համապատասխանում սահմանված ձևաչափերին, խախտվում է ախտահանման ռեժիմը, նաև արձանագրվել են հաճախորդների կողմից դիմակ չկրելու դեպքեր։

Խախտումներ թույլ տված տնտեսվարողներին տրվել են հանձնարարականներ։ Առաջիկայում նման կազմակերպություններում կիրականացվեն կրկնակի ստուգայցեր։

  



Վերադառնալ